Լրահոս
Կդադարեցվի Վայք քաղաքի մի քանի հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 30-ին ժամը 09։30-18։00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի՝ Ջերմուկի խճուղու՝ 23, 34, 36, 51, 53 համարների և Իսրայել Օրի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը…
Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Նուբարաշեն 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22,…
Գեղարքունիքում չարաշահումների արդյունքում պետությանը մոտ 39 մլն դրամի վնաս է պատճառվել
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ: Քննությամբ ձեռք…
Տավուշում և Վայոց ձորում կվերականգնվի 2 ավտոճանապարհ
Վայոց ձորի և Տավուշի մարզերում կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած ընկերությունների միջև։ Կվերականգնվեն Տավուշի մարզում Մ4-Գետահովիտ…
Մաքսային արտոնություն է տրվել 3 կազմակերպության
Կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն է տրամադրել 3 կազմակերպության։ Արդյունքում կիրականացվի մոտ 25.9 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի շուրջ 48 նոր աշխատատեղ: «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն կիրականացնի 20 մլրդ 869 մլն…
Հայ աշակերտները 1 ոսկի և 2 բրոնզ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադայում
ՀՀ թիմը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ: Ոսկե մեդալի է արժանացել…
ՊՆ-ում հայեցողական պաշտոն զբաղեցնողները բնակարան վարձելու համար կփոխհատուցվեն
Կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում որոշել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում ներառել նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց։…
Իջևանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային…
Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ին՝ առանձին շրջաններում, 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20…
Ամենա