Լրահոս
Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում մի քանի ժամ հեռարձակում չի լինելու

Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում մի քանի ժամ հեռարձակում չի լինելու

Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 16-19-ը ներառյալ, առավոտյան ժամը 10։00-16։00-ն, Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Արմեն Աշոտյանի վարորդն ընդունել է մեղքը, վերականգնել վնասն ու ազատ արձակվել

Արմեն Աշոտյանի վարորդն ընդունել է մեղքը, վերականգնել վնասն ու ազատ արձակվել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ և օգնական Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել։ Վերջինը ընդունել է մեղադրանքը, վերականգնել վնասն ու ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով…

«Սեքյուրիթի Դրիմի» հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվել է

«Սեքյուրիթի Դրիմի» հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ըստ աղբյուրի, վերջինիս ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝…

Այսօր՝ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված սպասվում է արևոտ օր

Այսօր՝ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված սպասվում է արևոտ օր

Հանրապետության տարածքում օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ փողոցների ջրամատակարարումը

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 16-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տները, Գ.Հովսեփյան…

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հաշվի առնելով այն հանգամանքը,…

Մահացել է կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մերաբովը

Մահացել է կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մերաբովը

44 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, տաղանդավոր դաշնակահար Արմեն Մերաբովը՝ ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը։ Վաղ առավոտից Մերաբովների ընտանիքի ընկերներն ու երկրպագուները ցավակցություններ են հայտնում Արմեն Մերաբովի մահվան կապակցությամբ։ Երաժիշտի մահվան պատճառը հայտնի չէ։ 1998թ-ին…

«Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ

«Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ «Թեղուտի» հանքի պատվարի ուսումնասիրման նպատակով պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ. աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերից։ Փորձաքննության ամբողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության…

ԱԱԾ-ն կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Ձեռք բերված նախնական…