Լրահոս
Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան (մեջլիս) է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է ուսումնասիրել 1915թ. ապրիլի 24-ին կալանավորված և հետո սպանված հայ մտավորականների ճակատագիրը, պարզել նրանց աճյունների գտնվելու վայրը՝ հավուր…
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 25-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում…
Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Սենատը՝ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Սենատն առանձին կետով ճանաչել է նաև Արցախի անկախությունը։
Ռուբեն Վարդանյանը՝ հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակի մասին․ «Մեծ հույսեր կան, մեծ սպասումներ կան, բայց դա քիչ է, որ երկիրը զարգանա»
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը Հանրայինի եթերում անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխություններին. «Ես այստեղ չեմ ապրում, դրա համար մի քիչ դժվար է ինձ համար գնահատել: Մենք տեսնում ենք փոփոխություններ,…
«Ամեն գմբեթավոր կառույց չէ, որ եկեղեցի է». Սամվել Կարապետյան
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ նոր թղթադրամներն արդեն շրջանառվում են: Այսօր, առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ…
Ժիրինովսկին պահանջում է հայերին վերադարձնել Արարատ լեռը
Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Մոսկվայում «Հիշում և պահանջում եմ» կարգախոսով անցկացվող հանրահավաքում, հայտարարել է. «Հայ ժողովուրդը սարսափելի հանցագործության զոհ է դարձել: Այսօր ամենուր խնդրում են պահպանել մարդու իրավունքները, սակայն հայերին չեն թողնում վերադառնալ հայրենիք,…
«Թուրքիայի դրոշ վառելով չեն պատմական վրեժ լուծում». Արշալույս Մղդեսյան
«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի դրոշ այրողներ, գուցե ձեր հագի շորե՞րն էլ վառեք։ Հաստատ մի 50-80 տոկոսը թուրքական է։ Կամ Անթալիա թռիչքի տոմսը ճղեք թափեք ամռանը։ Հա, ի դեպ վառում եք մի երկրի դրոշ, որ վերջին 20 տարում…
Ջերմաստիճանն ապրիլի 25-28 աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում ապրիլի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 4-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ը աստիճանաբար ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 25-ին սպասվում է արևային տաք եղանակ։ Ապրիլի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 37, 39, 41 շենքերը, Կորյունի փ. 6 , 6ա, 8 շենքերը…
Ամենա