Լրահոս
Մեծ Պարնի-Ծաղկաբեր ճանապարհահատվածը առաջիկայում կհանձնվի շահագործման
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Լոռու մարզի Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածն է, որի վերանորոգմանը մեծպարնեցիները սպասում էին ավելի քան 30 տարի: Վերականգնվել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման…
Երևանում կասեցվել է հանրային սննդի 16 օբյեկտների աշխատանքը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պարետի՝ մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է Երևանի հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը՝ Երևան – 16 «Վայն Ռեփաբլիկ» ՍՊԸ, Թամանյան 2-49 «Քորդոբա»…
Պարեկայինի աշխատողները 320,000-600,000 դրամ աշխատավարձ կստանան
Պարեկային ծառայողների աշխատավարձերը կտատանվեն 320,000-600,000 դրամի միջակայքում, կրտսեր պարեկի նվազագույն աշխատավարձը կլինի 320,000 դրամ (հարկված՝ 237,400 դրամ)։ Այդ մասին ԱԺ պատշպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։…
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել։ Վարակվածներից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ։ Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը, գրում է «Հետք»-ը։ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ վարակվածները…
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի…
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 26-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով վաղը՝ ժամը 10:00-19:00 ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում է Տարածքային…
Ապօրինություններ են թույլ տրվել Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ սկսած 2016թ-ից` Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր…
Կրճատվում է ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում, խնդիր է դրվել տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման նպատակով առավել կրճատել ավելացված արժեքի…
Հրդեհի հետևանքով այրվել է Գեղասարի գյուղապետարանի նախկին շենքը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գեղասարի գյուղապետարանի մոտակայքում գտնվող մեկհարկանի տանը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ…
Ամենա