
զոհ


Ջահերով երթ է իրականացվել Ստեփանակերտում, Ախալցխայում և Ախալքալաքում
Ապրիլի 23-ին Ստեփանակերտում, Ասկերան, Մարտունի, Կովսական, Քարվաճառ քաղաքներում և Շեխեր գյուղում կազմակերպվել է ավանդական ջահերով երթ: Այն մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և ուղղվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Հազարավոր երիտասարդներ, ուսանողներ ու աշակերտներ իրենց խոնարհումն են…

Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը այցելել է Ծիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ է այցելել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը: Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրա խոսքով, իր հոր ցանկությունը կլիներ, որ ինքն այստեղ լիներ ողջ ընտանիքի անունից։ Նիկոլյա Ազնավուրն ասել է, որ կշարունակի բարձրացնել Հայոց ցեղասպանության…

Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի: Ստամբուլի մարդու իրավունքների պաշտպանության միությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին, որը համարվում է Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված…

Բակո Սահակյան. «Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ»
Արցախի նախագահ Բակո Սահակյանի ապրիլի 24-ի ուղերձում ասվում է․ «Միասնությունն է հայ ժողովրդին դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու ճանապարհին: Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության…

Ծիծեռնակաբերդում այսօր ամբողջ օրը կգործի Կարմիր խաչի առաջին օգնության տաղավարը
Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության տաղավարը: Տաղավարում հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները,…

ՀՀ վարչապետը, նախագահը և այլ պաշտոնյաներ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում է ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, նախարարներն…

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողներին կտեղափոխեն անվճար
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. - Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ…

Նախնական տվյալով՝ Շրի Լանկայի պայթյուններից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել
Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգի փոխանցմամբ, զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ: Հիշեցնենք, որ ավելի…

Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներից բացի, աջակցություն կտրամադրվի ծանր վնասվածք ստացած 63 անձի
ԱԺ քննարկման է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Ըստ հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան
