
ե


«Կառավարության ներկայացուցիչները մեկնելու են Ամուլսար». Տիգրան Ավինյան
Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում…

Աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներն ու օգնականը
Աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներն ու օգնականը։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի 2018թ․-ի հունիսի 5-ի համապատասխան կարգադրություններով, իրենց դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել են Կոտայքի մարզպետի խորհրդականներ Սմբատ Եղիազարյանը, Գեղամ Հայրապետյանը և մարզպետի օգնական Արտակ Գրիգորյանը:

Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաներում և Շիրակի, Լոռու մարզերում գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 6-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 45 փողոցի թիվ 49-ից մինչև 80 հասցեների առանձնատների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00…

«Երիտասարդական հիմնադրամը շուրջ 20 տարի ՀՀԿ երիտասարդներ գրավելու օղակ է եղել». ԿԳ նախարար
Այսօր, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշել է․ «Երիտասարդական հիմնադրամը մեծ գումարներ է տնօրինել, կրթաթոշակներ…

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խորհրդական է նշանակել Աննա Կարապետյանին
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նոր խորհրդական ունի։ Միրզոյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով, Աննա Կարապետյանին նշանակել է իր խորհրդական։ Աննա Կարապետյանը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի օգնականը:…

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հրաժարական է ներկայացրել
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա իր տարածած հայտարարության մեջ նշում է. «Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ:…

Մահացել է Պենտագոնի նախկին ղեկավար Ֆրենք Կարլուչին
ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է ամերիկացի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կարլուչին, նշված է Պենտագոնի գործող ղեկավար Ջեյմս Մեթիսի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես խորը ցավակցություն եմ հայտնում՝ կապված պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կարլուչիի…

«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին
Հունիսի 8-ին Երևանում կմեկնարկեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները: IDeA հիմնադրամից հայտնում են․ «2018թ. «Ավրորա» մրցանակի եզրափակիչ միջոցառումների նպատակն է ամենալայն հնարավորություններն ընձեռել մեր հյուրերին և մարդասիրական ոլորտի համաշխարհային գործիչներին ՝ միմյանց…

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բաժնի պետեր է նշանակել
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության բաժնի պետեր է նշանակել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը: Այս բաժնի արդեն նախկին պետ Արթուր Մկրտչյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի՝ Վահան Աղգաշյանը:
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

ԱԶՆԱՎՈՒՐԸ Ազնավուրի մասին

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը
