
վարորդ


Համաձայն նոր նախագծի՝ վարորդներին կարող են տուգանել անսարք կամ առանց կատալիզատորի մեքենա վարելու համար
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանել վարորդներին՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա վարելու համար: Նախարարությունն առաջարկում է՝ քաղաքացիներին տուգանել 300 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց՝ 500 հազար դրամով։ Շրջակա միջավայրի…

Մարտի 25-ին 659 վարորդ մեքենայով թույլատրվածից ավելի ուղևոր է տեղափոխել
Մարտի 25-ին 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ,…

Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են շտապօգնության մեքենաների վարորդներ
Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ՝ շտապօգնության մեքենաներ վարելու համար։ Այդ մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Վարորդական իրավունքի B, C կարգի առկայությունը պարտադիր է։ Ցանկացողները կարող են դիմել 010550601 հեռախոսահամարով։…

Երևանում տրանսպորտի վարորդների և ուղևորների թիվը կրճատվել է․ Փոխքաղաքապետ
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ Երևանում բոլոր տրանսպորտային միջոցները, անկախ սեփականության պատկանելիությունից, ախտահանվում են ամենօրյա ռեժիմով՝ նշելով, որ ախտահանումը կատարվում է միջազգային նորմերի համաձայն: Փոխքաղաքապետի խոսքով՝ վարորդներն ամեն առավոտ ջերմաչափվում են, տարիքային…

Ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է ձնաբքի և անբավարար տեսանելիության մասին
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների…

Բալային համակարգ. Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը
2020թ-ի հունվարի 1-ից վարորդներին կտրվի 9 միավոր: Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը: Այս մասին հայտնել է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, հաղոդրում է Shantnews-ը: «Ժամկետի…

Բերման է ենթարկվել տարեց վարորդին ծեծած Mercedes մակնիշի մեքենայի վարորդը
Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes ամենագնացի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Այս մասին ասել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ վարորդն այս պահին ոստիկանությունում է և պարզվում են դեպքի մանրամասները: Գրում է ՊանԱրմենիան-ը։…

Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծն ընդունվել է
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով կտրամադրվի 9 միավոր: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքի նախագիծն ընդունվել է…

Քայլակով տեղաշարժվող քաղաքացուն սպասարկելուց հրաժարված երթուղայինի վարորդներին խիստ նկատողություն է արվել
Երևանի ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող 3 միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել քաղաքացուն, ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում: Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտնել էր ֆեյսբուքյան օգտատեր Ա․ Դ․-ն, ում հետ էլ առնչվում է դեպքը:…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ
