նախագահ

«2016թ-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀՀ և Արցախի դիրքորոշումներն ավելի են կոշտացել»․ Աշոտ Ղուլյան

«2016թ-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀՀ և Արցախի դիրքորոշումներն ավելի են կոշտացել»․ Աշոտ Ղուլյան

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե 2017թ-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2016թ-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են…

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի,…

Ջրտնտեսության կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից

Ջրտնտեսության կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից

ՀՀ ջրային կոմիտեի նախագահ նշանակված Ինեսսա Գաբայանը փետրվարի 6-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-…

Իլհամ Ալիև. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի լինի»

Իլհամ Ալիև. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի լինի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի եղել և չի լինի: «Մեր հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերն այդ ուղղությամբ իրավական, քաղաքական և բոլոր այլ տեսակետներից: Մեր…

«ԱՄՆ-ը չի դիմանա Թրամփի ևս մեկ նախագահական ժամկետին». Ջոն Քերի

«ԱՄՆ-ը չի դիմանա Թրամփի ևս մեկ նախագահական ժամկետին». Ջոն Քերի

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների տրամադրման մասին խնդրանքով նամակում պնդել է, որ երկիրը չի դիմանա 2020թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին: Նամակից հատվածներ է ներկայացրել Fox News-ի լրագրողը: «Թրամփը՝ անտեսելով դիվանագիտությունը,…

Ավետիք Էլոյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից

Ավետիք Էլոյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ կառավարությունն նիստում որոշվել է Ավետիք Էլոյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշումը ներկայացրել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պաշտոնանկության պատճառները չեն հրապարակվել: Հարցը չզեկուցվող էր: Հիշեցնենք, որ Ավետիք Էլոյանը պաշտոնավարում էր 2018թ. հունիսից։

«Նախագահն ու վարչապետը չեն կատարել Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները»․ Սահմանադրական իրավունքի մասնագետ՝ Վարդան Այվազյան

«Նախագահն ու վարչապետը չեն կատարել Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները»․ Սահմանադրական իրավունքի մասնագետ՝ Վարդան Այվազյան

Այսօր նախագահական նստավայրում, Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ տեղի կունենա կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինն անցած տարվա մայիսի 21-ին էր նույն տեղում։ Հիշեցնենք, որ կառավարության կազմը դեռ վերջնական ձևավորված չէ։ 17 նախարարներից…

Քննչականի փոխնախագահն ազատվել է պաշտոնից

Քննչականի փոխնախագահն ազատվել է պաշտոնից

Արթուր Ղամբարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ…

ԱԺ փոխնախագահն առաջարկում է փոխել օրհներգը՝ վերադառնալով Արամ Խաչատրյանի տարբերակին

ԱԺ փոխնախագահն առաջարկում է փոխել օրհներգը՝ վերադառնալով Արամ Խաչատրյանի տարբերակին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ: «Ես նախաձեռնելու եմ քննարկումներ, քննարկելու եմ այդ հարցն իմ թիմի անդամների հետ: Կարծում եմ, որ հանրային լայն քննարկման ժամանակն է, ճիշտ կլինի, որ փոխվի…

Էրդողան. «Թուրքիան պատրաստվում է հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրել»

Էրդողան. «Թուրքիան պատրաստվում է հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրել»

Մի քանի ամսից Թուրքիան կսկսի ավելի մեծ հզորություն ունեցող հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրել: Կիրակի օրը Անթալիա քաղաքում ելույթի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: «Այս նոր անօդաչու սարքերը օրինակ կարող են ծառայել ողջ աշխարհի համար: Մենք…