Հայաստան
ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացմանը
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել է, որ ԵՄ-ն, ինչպես նաև Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունն առանձին հայտարարել են ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Դա շատ կարևոր հայտարարություն է:…
Միջազգային կրթական համաժողովին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը երկու հաջողված փորձ կներկայացնի
Հոկտոմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։ Համաժողովին որպես ENQA անդամ մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի…
Երևանում և 6 մարզում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10։00-14։00 - Ավան՝ Նարեկացի թաղ. 40 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,…
Հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:…
Հայաստանի և Ճապոնիայի միջև վավերացվեց ներդրումների ազատականացման համաձայնագիրը
Գործադիրը հավանություն է տվել 2018թ. փետրվարի 14-ին Երևան քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագրի վավերացումը…
ՄԻԵԴ-ը հրապարակել է ևս 2 վճիռ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» և «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները, որոնք վերաբերում են կալանքների օրինականությանն և հիմնավորվածությանը։ Մասիս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործը ՄԻԵԴ է ներկայացվել 2008թ.-ի սեպտեմբերի…
Երիտասարդ հայ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Երիտասարդ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Լեհաստանում: Հայաստանը կներկայանա 6 մարզիկով` Իզաբելա Յայլյան (58 կգ), Տաթև Հակոբյան (90 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ), Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Հակոբ Մկրտչյան (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ): Եվրոպայի առաջնությունը կկայանա Լեհաստանի…
Հայ բազկամարտիկները երկրորդ ոսկե մեդալն են նվաճել Թուրքիայում
Թուրքիայում անցկացվող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերոբ Աբրահամյանը չեմպիոնի կոչումը նվաճել է հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում: Նա ամենաուժեղն է եղել մինչև 85 կգ քաշային կարգում, որի եզրափակիչում հաղթել է ռուս մարզիկի: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ…
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է նոր ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Риа Новости» գործակալությանը, որում խոսել է նաև իր՝ նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին: «Եթե վերադառնում ես քաղաքականություն՝ պետք է մտածես այդ մասին»,- ասել է Քոչարյանը՝ ի պատասխան…
Ամենա