Արցախի
Արցախին և բանակին աջակցելու համար դիմեք մարզպետարանների և համայնքապետարանների պատասխանատուներին
Հարգելի՛ հայրենակիցներ, Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ստորև կարող եք կարդալ թե ինչպե՞ս. Եթե բնակվում եք ՀՀ մարզերում, կարող եք դիմել մարզպետարանի պատասխանատուին, ով կօգնի ճիշտ կազմակերպել գործընթացը. Տավուշ 094525101 Արագածոտն 099008959 Արմավիր 093929595 Արարատ 091480731…
«Հնավայրը և նորահայտ խաչքարերը հատուկ հոգածության կարիք ունեն». Համլետ Պետրոսյան
Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել և կից գրել. «Արցախի խաչքարային պատկերաքանդակը եզակի մշակութային դրսևորում է։ Հոգու փրկությանը նվիրված խաչքարային հորինվածքը ուղեկցվում է մահը հաղթահարելու ժողովրդական պատկերացումներն արտացոլող…
Արցախում սեպտեմբերի 1-ից ոստիկանների աշխատավարձը կբարձրանա
Արցախում սեպտեմբերի 1-ից կբարձրանան ոստիկանների աշխատավարձերը։ Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ ՊԲ N զորամաս այցելության ժամանակ, որտեղ ծանոթացել է ոստիկանության ծառայողների…
Կոնգրեսը կողմ է քվեարկել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման վերականգնմանը
ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը կողմ է քվեարկել Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորումը վերականգնելու մասին բանաձևին: Նախատեսվում է Արցախում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը շարունակելու համար հատկացնել $1,400,000։ Բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: Այն հեղինակել…
Կարմիր խաչը Արցախին է նվիրել հիվանդանոցային 57 ֆունկցիոնալ մահճակալ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Արցախում առողջապահական համակարգին է նվիրաբերել հիվանդանոցային 57 ֆունկցիոնալ մահճակալ՝ ներքնակներով, բարձերով և վերմակներով հանդերձ: Կազմակերպությունը նաև տրամադրել է ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի և ձեռնոցներ: Այս մասին հաղորդում…
Դադարեցվել են Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները
Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին տեղեկեցնում է, որ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 24-ին ստորագրել է արձանագրություն՝ Պետական-իրավական հարցերի մշտական…
Սուրեն Սահակյանը հավաստիացնում է՝ Արցախի հարցում մենք ավելի ամուր դիրքերում ենք, քան առաջ
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ էս պահին Նիկոլ Փաշինյանին արտաքին քաղաքականության ու մասնավորապես, Արցախի հարցում ով ա խորհուրդներ տալիս, բայց ակնհայտորեն մասնագիտական առումով, որակապես նա/նրանք գերազանցում…
Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության…
Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները
Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում։ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները: Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Շահումյանի շրջանի համայնքները վարակի տարածման օջախներ չեն…
Ամենա