վա
Ցմահ դատապարտված Ենոքյանին ներում շնորհելու դեմ բողոքի ցույց կանցկացվի
Հունվարի 14-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կանցկացվի 1996-ին համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։ Նշենք, որ ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվել,…
Ապարանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Հունվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական…
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
Հունվարի 11-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր,…
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար կլինի Էդմոն Մարուքյանը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Այդ մասին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ խմբակցությունը մանդատները ստանալուց անմիջապես հետո նիստ է…
ՊԵԿ նախագահ. «2020-ի հունվարի 1-ից հնամաշ մեքենաների ներմուծումը կնվազի»
Մինչև 2020թ. հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստան կպահպանվեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «2020թ. հունվարի 1-ից կնկատվի հնամաշ մեքենաների ներմուծման շեշտակի նվազում, որովհետև կվերանան այն բացառությունները, որոնք մենք սահմանել…
Ավագանին մեղադրում է քաղաքապետարանին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ 2018թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է 31 շինարարության թույլտվություն՝ ժամկետների կոպտագույն խախտումներով։ Մասնավորապես, նա նշել է, որ…
Ադրբեջանը €15,000 կվճարի Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող արշավի գործով վճիռը, որը երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել: Ադրբեջանը պարտավորվում է €15,000 փոխհատուցում…
Կառավարության 3 անդամ կգնա ԱԺ
Կառավարության հունվարի 10-ի նիստում հայտնի է դարձել, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մեր գործընկերներից 3-ը՝ Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար…
«Ինժեներական քաղաք» ստեղծելու նպատակով կառավարությունը հողամաս է նվիրաբերել
«Ինժեներական քաղաք» ստեղծելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստին 3 հա մակերեսով հողամաս նվիրաբերեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Այն իր գործունեությունը պետք է սկսի մինչ 2021թ-ի սկիզբը: Քաղաքը կառուցվելու է Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցում,…
Ամենա