դատ
Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր կուղարկի ՌԴ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով
Հայաստանի գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նրա խոսքով, իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին…
Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներից բացի, աջակցություն կտրամադրվի ծանր վնասվածք ստացած 63 անձի
ԱԺ քննարկման է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Ըստ հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ…
Ապրիլի 25-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Մարտի 1-ի մասով «Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը, հայտնել է Newsline կայքը։ ՄԻԵԴ-ի կայքում, նշվում է, որ գործը վերաբերում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի բողոքին՝ 2008թ-ին հավաքների իր ազատության միջամտությանը,…
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019թ-ի եզրակացությունը,…
ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 10.000 եվրո փոխհատուցում վճարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է վճարել 10.000 եվրո փոխհատուցում Թուրքիայի սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալփարսլան Ալթանին ապօրինի բանտարկելու համար։ Նա թուրքական դատարանի կողմից մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի հետ»…
«Սպայկայի» անվտանգության պետի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել
2019թ-ի ապրիլի 18-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ Նորագավիթի գերեզմանատանն իր եղբայրն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից…
Մոսկվայի դատարանը երկարաձգել է ուկրաինացի 24 նավաստիների կալանքը
Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երկարաձգել է Կերչի նեղուցում անցած տարվա նոյեմբերին ձերբակալված ուկրաինացի 24 նավաստիների նախնական կալանքի ժամկետը։ Դատարանի մամուլի ծառայությունը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև հուլիսի 24-ը կամ…
ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
2019թ-ի ապրիլի 16-ի որոշմամբ Եվրոպական դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունը: Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ…
Հայտնի են Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման հնարավոր պատճառը
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Քրեական գործը հարուցվել է ոչ միտումնավոր վնաս հասցնելու հիմքով, ասել է Հեյցը: Հետաքննությամբ 50 մասնագետ է զբաղվում:…
Ամենա