վիրուս
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ կգործեն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ սահմանափակումների մասին։ Ըստ նրա` այսուհետ բրիտանացիները պարտավոր են տանը մնալ՝ դուրս գալով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Փակ կլինեն մանկական խաղահրապարակները, սպորտային մարզահրապարակները, ինչպես նաև…
ՊԲ-ում ախտահանում են ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկան
Արցախի պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կատարվում է սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանում: Այն արվում է ամենօրյա ռեժիմով՝ քլորակրի և պրեսեպտի լուծույթներով, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Վրաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է տվյալներն ուղարկեն ՀՀ դեսպանությանը
Վրաստանից վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է տվյալներն ուղարկեն ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։։ Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը…
Կորոնավիրուսով վարակվածության 235 դեպք է գրանցվել
Մարտի 24-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 235 դեպք, որոնցից 2-ն՝ առողջացած: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում՝ մնացե'ք տանը, սահմանափակե'ք շփումները, հետևե'ք անձնական հիգիենային, հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ,…
Տեղամասային կենտրոններում գտնվողներն ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով․ Արցախի ԿԸՀ
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ համաճարակային կայուն վիճակը պահպանելու և մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով՝ ԿԸՀ-ը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող Արցախի միջգերատեսչական հանձնաժողովի…
Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին փոխանցվել է մոտ 400 մլն դրամ
Մարտի 23-ի դրությամբ՝ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվին փոխանցվել է 398,4 մլն դրամ, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նշվում…
www.petekamutner.am կայքում ստեղծվել է «COVID-19» բաժին
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, հրապարակվել է Հայաստանի ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների…
Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին $110,000-ի անհատույց հատուկ բուժհագուստ և թոքերի օդափոխության սարքեր տալ
Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ հագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ $110 000-ի չափով: Մարտի 23-ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է անցկացրել ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում…
Քայլեր են ձեռնարկվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նիստի սկզբում վարչապետը նշել…
Ամենա