քրեական
Ընտրախախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրգործ հարուցելը
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության…
Քրեական գործ՝ նախկին փոխնախարարի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքով
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախկին տեղակալի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Հարավկովկասյան երկաթուղի»…
Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով քրեական գործ է հարուցվել
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ստացել և վարույթ է ընդունել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի…
Նոր քրեական գործ` ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար
ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքով նոր քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի ծառայությունը: Ոսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ հայտնաբերված՝…
ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծայողի կողմից կնոջ սպանության դեպքը
Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել չքաղաքականացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից դեկտեմբերի 3-ին Գյումրիում կնոջը դաժանորեն ծեծելով սպանելու դեպքը։ «Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին…
«Հայփոստի» 2 աշխատակից է ձերբակալվել՝ խոշոր խարդախություն կատարելու մեղադրանքով
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով, հայտնում են ՀՀ քննչական…
Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: Այս մասին ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ որոշումը հրապարակվել է այսօր գիշերը: Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել որոշումը: Հայտնում է «Հետք»-ը։ Հիշեցնենք, որ Ղազարյանը…
Կայացել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովը
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովը: Ծրագիրը Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) «Գործընկերություն հանուն լավ կառավարման»…
Ձերբակալվել է Վարդենիսի սոցաջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից
Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման…
Ամենա