մարտի մեկ
Մարտի 1-ին տուժած, բայց քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները աջակցություն չեն ստանա
«2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը մի շարք փոփոխություններ է առաջարկվել: ԱԺ նիստում այս փոփոխությունները մանրամասնել է «Իմ քայլը» խմբակցության…
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանին…
«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավարը ինքնաբացարկ է հայտնել Քոչարյանի բողոքը քննող Վազգեն Ռշտունուն
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: Պաշտպանն ասել է, որ երեկ՝ մայիսի 30-ին, այս գործով դատական նիստ է տեղի ունեցել,…
Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին գրում է «Հետքը»։ Նշենք, որ խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական…
Քոչարյանի գործով դատավորը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել գործի նյութերը՝ Վերաքննիչ ուղարկելու համար
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ,…
Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան նախագծելու համար բաց մրցույթ կհայտարարվի
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար կհայտարարվի բաց մրցույթ: Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է աշխատանքներ տանել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի…
«Սիստեմա» ռուսական ֆինանսական ընկերությունը կրկին առաջարկել է ընդգրկել Ռոբերտ Քոչարյանին տնօրենների խորհրդում
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան կրկին առաջարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն, ասվում է ընկերության կայքում: «Սիստեմա» ԲՖԿ-ն ռուսական դիֆերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է: Նիստը տեղի…
Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել դատավոր Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ երաշխավորությամբ, ինչից…
Մեղադրական․ Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, նաև ստացել 3 միլիոն դոլարի կաշառք
Մարտի 1-ի բուն գործից առանձնացված գործով մեղադրյալներ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։ Այն տեղ է գտել Երևանի ընդհանուր իրավասության…
Ամենա