տուրք

Երևանում շենքեր կառուցելու և քանդելու թույլտվությունների տեղական տուրքը կթանկանա

Երևանում շենքեր կառուցելու և քանդելու թույլտվությունների տեղական տուրքը կթանկանա

Երևանի ավագանու նիստում քննարկվեց նախագիծ, որը նախատեսում է շինթույլտվությունների, ինչպես նաև քանդման թույլտվությունների համար տեղական տուրքի բարձրացում։ «Ես ունեմ 200 քմ մակերեսով տուն, ցանկանում եմ տանիքը ձևափոխել։ Դրա համար տուրքը ինչքա՞ն է կազմում»,- հարց հնչեցրեց «Լույս»…

Բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10%-ի փոխարեն դառնալու է 15%․ ՊԵԿ

Բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10%-ի փոխարեն դառնալու է 15%․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Մասնավորապես` բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի…

Ընդունվել է նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծը

Ընդունվել է նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծը

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղությունների չվերթներով մեկնող անձանց: Համաձայն օրենքի այս նախագծի՝ վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություն բացող…

Շրջիկ առևտրի կետերը 50 հազար դրամ տուրք կվճարեն

Շրջիկ առևտրի կետերը 50 հազար դրամ տուրք կվճարեն

«Այս պահին «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու այդ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես՝ ինչ կարող են նրանք վաճարել, որտեղ և որ ժամերին կարող են այդ առևտրի…

Մաքսային արտոնություն է տրվել կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Մաքսային արտոնություն է տրվել կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարության որոշմամբ բավարարվել է «Նյուպլաստ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:…

ԵԱՏՄ-ն լրացուցիչ 12 մլրդ դրամ է հատկացնելու ՀՀ-ին

ԵԱՏՄ-ն լրացուցիչ 12 մլրդ դրամ է հատկացնելու ՀՀ-ին

Մաքսատուրքերի բաշխման նոր կարգի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունն այս տարի Հայաստանին կհատկացվի լրացուցիչ 12 մլրդ դրամ։ Այս մասին 2020թ-ի բյուջեի քննարկումների ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Գրում է Aravot.am-ը։ Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ մաքսային մուտքերի նոր բաշխումներ…

Բոլոր նոր ավիաուղղություններն ազատվելու են «օդի տուրքից»

Բոլոր նոր ավիաուղղություններն ազատվելու են «օդի տուրքից»

Վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկած ուղղություններով չվերթ բացող թռիչքներից «օդի տուրք» (оդային տրանսպորտով ֆիզիկական անձանց 10 հազար դրամ պետտուրքից՝ խմբ․) չի գանձվի: Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս որոշումը վերաբերում է առանց բացառության…

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել, թե որքանո՞վ կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը հունվարի 1-ից

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել, թե որքանո՞վ կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը հունվարի 1-ից

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանում է տարածել այն մասին, թե որքանով կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ․ հունվարի 1-ից: Հայաստանի համար մինչև վերոնշյալ ժամկետը գործում էր անցումային շրջան՝ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով։ Այժմ շրջանն ավարտվում է։ Ըստ այդ,…

Համահայկական ամառային յոթերորդ խաղերի մասնակիցներն ու պատվիրակությունները կազատվեն պետական տուրքից

Համահայկական ամառային յոթերորդ խաղերի մասնակիցներն ու պատվիրակությունները կազատվեն պետական տուրքից

Համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Նման որոշում կայացրել է Կառավարությունն այսօրվա նիստին՝ Արտաքին գործերի նախարարության…

Հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին․ Կստեղծվի 60 աշխատատեղ

Հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին․ Կստեղծվի 60 աշխատատեղ

ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում հարկային արտոնություն է տրվել «Ոսկե Կար» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝…