
Հասարակություն


Մարտական հերթապահություն անցած ոստիկանների ստաժը կրկնակի կհամարվի
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը…

Հովիկ Աբրահամյանի մերձավորները համաներվել են հողամասերի ապօրինի վաճառքի գործով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու՝…

«Սպասում եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն». Դավիթ Սանասարյան
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «ՊՎԾ ուսումնասիրության ու Քննչական կոմիտեի հետևողական աշխատանքի հերթական արդյունքը. ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին…

«Թավշյա իշխանությունը մեղմ վերաբերմունք է ցուցաբերում ԱԳԼՃԿ-ների տերերի նկատմամբ». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարփողվում է թավշյա հեղափոխության տարբեր նվաճումների, քաղաքացու ձևավորման և այլնի մասին։ Այդ հեղափոխությունից ավելի քան մեկ տարի անց հպարտ քաղաքացիներին Հայաստանի ԱԳԼՃԿ-ներում շարունակում են անխղճորեն խաբել։ Չնայած դրան, թավշյա իշխանությունը…

ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղում գողության փորձ է կատարվել
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկի մասնաճյուղից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 04։36-ին,…

Երևանում թափառող շների հարձակումից տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն
Հունիսի 26-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի…

Տիգրան Սարգսյան. «Բանակցում ենք ԵՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու մասին»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ԵՏՀ-ն պետք է բանակցություններ սկսի ԵՏՄ երկրներում ռոումինգի չեղարկման շուրջ: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին՝ խնդրելով մշակել հարցը, որպեսզի ՌԴ-ում գործող…

Հուշարձանագետ․ «Վրաց վանքերի և եկեղեցիների հայ ճարտարապետների հայերեն գրությունները քերել և վերացրել են»
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ահազանգում է․ վրաց վանքերի և եկեղեցիների հայ ճարտարապետների պատերի հայերեն գրությունները քերել և վերացրել են։ «ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՇՈՒՄ ԵՆ ՎՐԱՑ ՎԱՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԱԾ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻՑ. ՔԱՐԹԼՈՍ ԵՂԲԱՅՐ ԻՆՉՈ՞Ի Է ԱՅԴՊԵՍ... Ա. Է դարում Ավան-Հռիփսիմեատիպ հորինվածքով…

Գործադիրն ուսումնասիրում է Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին նամակը
ՀՀ կառավարությունը ստացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակը երկրում սահմանադրական ճգնաժամի մասին, «Ազատություն» ռադիակայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Նա հավելել է, որ այս պահին նամակն ուսումնասիրվում…

ԲԴԽ նախագահի ընտրությունը կկայանա անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո
Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել, որի համաձայն՝ խորհուրդը նախագահի ընտրության հարցին կանդրադառնա ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Որոշումը հրապարակված է ԲԴԽ կայքում։ Բարձրագույն դատական խորհրդը 2019թ. մայիսի 24-ից դադարած է համարել Գագիկ…

ԱԱԾ. Զինակոչիկի «ցանկալի» բուժեզրակացության մասին զրույցը ձայնագրել են ու կաշառք պահանջել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական…

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին…

Հունիսի 28-ից հուլիսի 1-ն ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր…

«Հարգելի ծնողներ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ տվեցինք մեկնարկ հրաշալի նախաձեռնության»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի ծնողներ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ տվեցինք մեկնարկ մի հրաշալի նախաձեռնության՝ babycef.am կայքի, որտեղից կգնտեք հավաստի և ստուգված տեղեկատվություն ձեր երեխայի խնամքի, առողջության և ծնողավարության այլ հարցերի…

Հուլիսի 1-ից մոտ 400 դեղ 200,000 ընտանիքի համար անվճար կդառնա
Մոտ 400 անուն դեղ, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքներին, հուլիսի 1-ից կստանան անվճար, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Այս արտոնությունից կօգտվի մոտ 200,000 ընտանիք։ Դեղորայքը տրամադրվելու է միայն բժշկի դեղատոմսի համաձայն: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարություն…

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 - Շրջանցիկ թունել թաղամասի սեփական տները և ջերմոցները,…

Ոստիկանությունը 26.2 մլն դրամով կկրճատի բենզինի ծախսը
ՀՀ ոստիկանությունը 26.2 մլն դրամով կնվազեցնի բենզինի համար նախատեսված ծախսերը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում: «Հաշվի առնելով ոստիկանության զորքերի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությունը և ֆինանսական միջոցների սղությունը, «Տրանսպորտային…

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում 40 հաստիք է ավելացել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում հաստիքների թիվը ավելացել է 40-ով, այս մասին նշված է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծում: Արդյունքում աշխատողների առավելագույն թիվը կկազմի 240: ՀՀ պետական բյուջեից կհատկացվի…

Տաքսու վարորդները «Զվարթնոցում» խաբել են ֆիլիպինցի զբոսաշրջիկներին
Հունիսի 22-ին, ժամը 21.05-ին, ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում է ստացվել: 1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Օպել»…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը՝ «Ջնդին»

ՊՊԾ-ում թափուր աշխատատեղեր կան

ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարը դարձել է ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն

ՀՀ վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի
