Հասարակություն
«Իմ քայլը» մշակել է նվազագույն աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնելու մասին նախագիծ

«Իմ քայլը» մշակել է նվազագույն աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնելու մասին նախագիծ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել…

ՄԻՊ-ը հորդորում է երեխաներին չներգրավել այնպիսի բողոքի ակցիաներում, որոնք չեն բխում երեխաների շահերից

ՄԻՊ-ը հորդորում է երեխաներին չներգրավել այնպիսի բողոքի ակցիաներում, որոնք չեն բխում երեխաների շահերից

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հորդորում է ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու այնպիսի փորձերից, որոնք չեն բխում նրանց շահերից: Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով,…

Սրբերի անվան փողոցների նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու նիստում

Սրբերի անվան փողոցների նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու նիստում

Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստում կքննարկվեն ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի՝ մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցների անվանափոխման վերաբերյալ ներկայացրած նախագծերը: Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին…

Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում ներկայացվել է «Խաչքարը որպես շինանյութ» թեմայով տեսադասախոսություն

Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում ներկայացվել է «Խաչքարը որպես շինանյութ» թեմայով տեսադասախոսություն

«Տեղահանված խաչքարերի հավաքատեղի» ծրագրի շրջանակներում երեկ՝ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում ներկայացվել է «Խաչքարը որպես շինանյութ» թեմայով տեսադասախոսություն։ Լուսանկարներով ներկայացվել է Արևմտյան Հայաստանում և ՀՀ-ում բնակություն հաստատած եկվոր որոշ ազգերի վերաբերմունքը…

Եվրոպայի օրվա ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը կանցկացվի մայիսի 26-ին Երևանում

Եվրոպայի օրվա ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը կանցկացվի մայիսի 26-ին Երևանում

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին՝ մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային միջոցառումներին: Երևանում մայիսի 21-ին տեղի կունենա դասական համերգ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի…

Թուրքիայում ծրագրել են «Մշո կակաչը» դարձնել եկամտի կարևոր աղբյուր

Թուրքիայում ծրագրել են «Մշո կակաչը» դարձնել եկամտի կարևոր աղբյուր

Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացվող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսվել էնդեմիկ համարվող «մշո կակաչի» բազմացման և վաճառքի ուղղությամբ: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ «Մշո կակաչի բազմացման ու զարգացման» նախագծի շրջանակում աշխատանքային խմբի անդամները…

Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է․ Աշակերտներն ու նրանց ծնողները մարզպետի հետ հանդիպում են պահանջում

Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է․ Աշակերտներն ու նրանց ծնողները մարզպետի հետ հանդիպում են պահանջում

Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է: Դպրոցի աշակերտները հավաքվել են մարզպետարանի շենքի դիմաց և վանկարկում են դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի անունը: Երեկ կայացել է դպրոցի տնօրենի ընտրություն, որը, սակայն, ըստ դպրոցի ծնողկոմիտեի նախագահի, եղել է ուղղորդված: Միակ թեկնածուն եղել է դպրոցի գործող…

Մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի ամառային զորակոչ

Մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի ամառային զորակոչ

2019թ-ի մայիս-հուլիս ամիսներին կհայտարարվի շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը: Կզորակոչվեն Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019թ-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային…

Երթևեկության 100 խախտումից 26-ի տուգանքները կնվազեն միջինը 50%-ով

Երթևեկության 100 խախտումից 26-ի տուգանքները կնվազեն միջինը 50%-ով

ՀՀ ոստիկանությունը վերանայել է ճանապարհային երթևեկության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերրի տեսակները և տուգանքների չափերը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ թվով 100 իրավախախտումից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել:…

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով առանց դրոշմապիտակների ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով առանց դրոշմապիտակների ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի,…

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, տեսակցել մի քանի բուժվող զինծառայողների

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, տեսակցել մի քանի բուժվող զինծառայողների

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և…

Մայիսի 16-18 ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Մայիսի 16-18 ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջրանջատումներ են սպասվում Երևան քաղաքում, Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Ջրանջատումներ են սպասվում Երևան քաղաքում, Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 16-ին ժամը 13:00-23:00 կդադարեցվի՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Վանաձոր թաղամաս-Բուսաբանական փողոց, Ֆիդայիների 1/5, 8, 45-113 տներ, Աղաբաբյան 5, 7 տներ, Աղաբաբյան նրբանցք,…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Թաիրով փ. 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350…

Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքները հակասում են միմյանց

Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքները հակասում են միմյանց

Երևանի ընդանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման ժամանակ գործով վկա, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից հատվածներ են հրապարակվել։ Քոչարյանի փաստաբան Ալումյանը կարդացել…

Արցախի գործող և նախկին նախագահները կարող են Քոչարյանի դատին գալ մայիսի 17-ին

Արցախի գործող և նախկին նախագահները կարող են Քոչարյանի դատին գալ մայիսի 17-ին

Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին: Այդ մասին դատարանում հայտարարել է Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Պաշտպանը…

Ռուսաստանում բողոքի ակցիաներ են, քաղաքացիները փողոց են փակում և նվագելով ընդվզում նմանակելով «թավշյա հեղափոխության» մեթոդներին

Ռուսաստանում բողոքի ակցիաներ են, քաղաքացիները փողոց են փակում և նվագելով ընդվզում նմանակելով «թավշյա հեղափոխության» մեթոդներին

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում 2 օր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ այգու տարածքում ռուսական ուղղափառ Սուրբ Եկատերինա եկեղեցու կառուցման: Բողոքողներն ընդօրինակել են հայկական «թավշյա հեղափոխության» ժամանակ ցուցարարների կողմից կիրառված որոշ մեթոդներ: Նրանք նստում են ճանապարհներին,…

«Պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ». Լևոն Քոչարյան

«Պատրաստ եմ հանդիպել Սարգիս Քլոյանի հետ». Լևոն Քոչարյան

Դատարանում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասել է, թե ցանկանում է հանդիպել նրա հետ, արդյոք պատրա՞ստ է հանդիպել, պատասխանել է․ «Միանշանակ, ես պատրաստ եմ հանդիպել»:…

Վերսկվել է Քոչարյանի գործով դատական նիստը․ Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդգես Գասպարիին մտնել դատարան

Վերսկվել է Քոչարյանի գործով դատական նիստը․ Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդգես Գասպարիին մտնել դատարան

Ոստիկանները, ինչպես իրենք են հայտարարում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տալիս ակտիվիստ Վարդգես Գասպարիին մտնել դատարան և ներկա գտնվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը։ «Իրանք հորդորում են, քանի որ չեն կարող իմ անվտանգություն ապահովել, չմտնել դատարան։…

«Մի՛ արեք ապօրինի հողազավթում և շինարարություն, պրոբլեմ եք ունենալու և շատ մեծ». Արթուր Մեսչյան

«Մի՛ արեք ապօրինի հողազավթում և շինարարություն, պրոբլեմ եք ունենալու և շատ մեծ». Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է․ «Մի արեք ապօրինի հողազավթում և շինարարություն, պրոբլեմ եք ունենալու։ Վերջին շրջանում ապօրինի շինարարության ծավալը նվազել է և բավականին շատ։ Իհարկե որոշակի գործունեություն շարունակվում է, բայց առաջվա վիճակը չի այսօր՝ բոլորովին։ Ցանկացած հողազավթում…