Հասարակություն
Որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի՝ վախենալով կրճատումներից
Փետրվարի 14-ի առավոտյան Երևանի ավտոբուսային որոշ երթուղիների վարորդներ հրաժարվել են աշխատել և գործադուլ են հայտարարել: Այդ մասին հայտնի է դարձել սոցցանցերում բողոքող տարբեր օգտատերերի գրառումներից, մասնավորապես՝ Ավան և Մասիվ վարչական շրջանների բնակիչների: Նրանց խոսքով՝ կանգառներում հերթեր են գոյացել,…
Մանե Թանդիլյան. «Խայտառակության վերացումը հեղափոխական տնտեսության արդյունք չէ»
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի նախագծի քննարկումը, որի ընթացքում ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա կարծիքով՝ հեղափոխությունից հետո մարդկանց սպասելիքները շատ մեծ են, ժողովրդի ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված…
Արցախում և Հայաստանում վերջին օրերին գրանցվել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ
Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ 3 բալ և ավել ուժգնությամբ: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով, փետրվարի…
ԵՊՀ-ի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը
ԵՊՀ գլխավոր շենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: «Ազատ, անկախ ուսանող» պաստառներով, ուսանողները քայլերթ են անում՝ նշելով, որ չեն հանդուրժելու «կոռումպացված ռեկտորի ներկայությունը մայր բուհում»:
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին…
Չվերահսկվող պոչամբարը վտանգ է առաջացրել Թեղուտ և Շնող բնակավայրերի համար
Փետվարի 7-10-ը քամիների հետևանքով «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարից մթնոլորտ արտանետված փոշին տարածվել է Թեղուտ և Շնող բնակավայրերի վրա: «Այդ երեք օրերին նույնիսկ մեր տան ճաշասեղանին անընդհատ պոչամբարի փոշի էր նստում»,- հայտնեց մի թեղուտցի, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Այս մասին…
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման…
Օդանավակայանի տարածքում անհատ տաքսու վարորդների գործունեության մասին հայեցակարգ կմշակվի
Նախորդ ամիս լուրեր էին տարածվել «Զվարթնոց» օդանավակայանում գործող անհատ տաքսիստների վերաբերյալ զբոսավարների դժգոհության մասին: Վերջիններս ասել էին, թե տաքսիստներ կան, որոնք, օդանավակայանի արգելափակոցին մոտենալով, զբոսաշրջիկից 30 հազար դրամ են վերցնում՝ որպես Հայաստանի մուտքի վճար: Զբոսավարներն…
Կասեցվել է հնդկական արտադրության ալրային քաղցրավենիքի իրացումը
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեստ» մարկետ (ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում և հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը: Ինչպես…
Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
2018թ-ի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի…
Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային և վերանորոգմանաշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Ավան՝ Հովհաննիսյան թաղ․ 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29,…
Նիկոլ Փաշինյան. «2019թ-ից Համբարձումյանի անվ. մրցանակի ծախսերը կարվեն պետբյուջեից»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: Վարչապետը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան…
Ֆինանսների նախարար. «Լավ ապրելու համար աշխատեք, ոչ թե սպասեք»
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ լավ ապրելու համար պետք է աշխատել, ոչ թե որևէ բանի սպասել: «Լավ ապրելու միակ ճանապարհն աշխատելն է: Խոսքը, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց: Պասիվ, կրավորական կեցվածքով որևէ բանի հասնել հնարավոր…
Պետպատվերի ուղեգրումներն այսուհետ կարելի է էլեկտրոնային եղանակով անել
Էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգում նոր գործիք է ավելացվել, որը հնարավորություն է ընձեռում պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգրումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Առաջնային օղակի բուժհաստատությունները կամ ամբուլատորիաներն այսուհետ պետպատվերով սպասարկվող պացիենտների ուղեգրումը կարող…
Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի հանդեպ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվել է
«Սասնա ծռերի» գործով անցնող Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ երկու հոդվածով համաներումը կիրառվել է: Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։ Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՔՕ 35-րդ (Հանցագործության…
ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների…
Երկու տարեկան Էրիկն ունի օգնության կարիք, նրան անհրաժեշտ է դիետիկ հատուկ սնունդ՝ ամսական 80 հազար դրամ արժողությամբ
Երկու տարեկան Էրիկ Հախնազարյանը կարիք ունի դիետիկ հատուկ սննդի, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է կազմում: Նրա հոր` Գևորգ Հախնազարյանի խոսքերով` 2-ամյա Էրիկը երկու շաբաթ է` անհրաժեշտ կերը չունի, որ ուտի: Էրիկի մոտ ախտորոշվել է ցելիակիա (անբավարար փարթամություն, անեմիա): Այս մասին գրում է armlur.am-ը։…
«Եթե զինծառայողը թողնի ծխելը և չծխի 22 ամիս, զորացրվի իր զորացրման օրից 2 ամիս շուտ»․ Ռեժիսոր Հայկ Բաբայանի առաջարկը
«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչպես կարող են զինծառայողները վերջնականապես թողնեն ծխելը․ «Զինված ուժերում նորակոչիկը թող մտնի զորամաս ԱՀՏԱ գծով տեղակալը զինվորներին գերշահավետ առաջարկ անի։ Այն զինվորը, որը կթողնի…
Նիկոլ Փաշինյան. «Գազի գինը չի բարձրանա, «Գազպրոմ Արմենիայի» առաջ օպտիմալացման հարց է դրվել»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019թ-ին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու: Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպես է փոխհատուցվելու գազի գնի բարձրացումը…
Ամենա