
Հասարակություն


Արագածոտնի մարզում կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 20-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների…

Հայտնի են արտահերթին քվեաթերթիկում քաղաքական ուժերի համարները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշվել են դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին քվեաթերթիկում քաղաքական ուժերի համարները: Առաջինը «Հայաստանի հանրապետական կուսակցությունն» է, 2-րդը՝ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը,…

Երևանը միացել է իտալական խոհանոցի համաշխարհային տոնին՝ հյուրընկալելով Միշլենի 3 աստղ ունեցող խոհարարին
Պահպանելով լավագույն ավանդույթները, արդեն երրորդ անգամ մեկնարկել է «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթը» միջոցառումը: Դրա շրջանակում 296 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններ, իտալական մշակութային ինստիտուտներ ամբողջ աշխարհով մեկ հազարավոր միջոցառումներ են կազմակերպում՝…

«Այսուհետ Հայաստանի հետ հաշվի կնստեն»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում չի լինելու «լուռումունջ համակերպվողի դերում»: «Այնպիսի հարաբերություններ,…

Գործադիրը հերքում է՝ «Խոպանչիներին» հարկելու նախագիծ չկա
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ: «Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակում քննարկվել…

«Անդրանիկի, Նժդեհի, Վազգենի գործի շարունակողն եմ». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Facebook սոցիալական ցանցում էջ է բացել, որով արդեն մի քանի անգամ ուղիղ եթեր է մտել: «Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ։ Միշտ հավատացել եմ իմ գաղափարներին, Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ և այսօր էլ անուղղելի լավատես եմ։ Պայքարել ու պայքարելու եմ հանուն Արցախի ու…

Երևանում հեծանվային երթուղու կահավորումը ճանապարհային նշաններով մեկնարկում է
Երևանում սկսվում է նախապես հայտարարված հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով: Այդ մասին ասվում է ճանապարհային ոստիկանության հայտարարության մեջ: 2018թ. նոյեմբերի 19-ին նշված նշաններով կկահավորվեն Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գր. Լուսավորչի փողոցը:…

Արշակ Սադոյանը չի կարողացել ընտրությունների համար փող հավաքել հաշվեհամարը սխալ գրելու պատճառով
Արշակ Սադոյանի «Ազգային ժողովրդավարների դաշինքը» չի կարողանա մասնակցել ընտրություններին բանկերից մեկում բացված հաշվեհամարում տեղ գտած սխալի պատճառով: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի ֆեյսբուքահայեր, մեր մեղքով մի շատ ցավալի սխալ է կատարվել: Հայրենակիցներին…

«ՀԴՄ չխփելը դառնալու է շատ ծանր հանցագործություն»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ իր այցի ընթացքում հայտարարել է, որ ՀԴՄ կտրոն չտպելը լինելու է շատ ծանր հանցանք: «Առաջիկայում օրենսդրական փոփոխություն ենք իրականացնելու: Օրինակ՝ միկրոբիզնեսին, այն բիզնեսին, որն ունի տարեկան 20-24 մլն դրամի շրջանառություն, որոշ գոտիականությամբ,…

Ավարտվել է Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018թ-ը․ նվիրաբերվել է 1 242 460 եվրո
Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։ Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է…

Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են տարածքից
Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են «Ալթայ» հյուրանոցի հին կորպուսից Մոսկվայի հյուսիս-արևելքում, որտեղ նրանք ապրել են 30 տարի: 5 հայ հրաժարվել է հեռանալ իր հյուրանոցային համարից, երբ նոր սեփականատերը խնդրել է նրանց լքել տարածքը, գրում է «Նովայա գազետան»: Փակի տակ…

«Մեզ համոզում են՝ «փոքր ժողովուրդ եք, ձեր հայրենիքի մի մասը տվեք», բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Մարտունի քաղաքի 190-ամյակի տոնակատարությանն իր ելույթում ասել է, որ հայ ժողովրդին փորձել են համոզել, որ թույլ է: «Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից, բոլոր կողմերից ուզում են համոզել՝ «փոքր ժողովուրդ եք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ եք՝…

«Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը
Նախօրեին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան բացել է իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ: Ինչպես գրել էր թուրքական հայտնի Haberturk պորտալը՝ Թուրքիայում գործող, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության (որը սովորաբար հանդես է…

«Ձեր քվեն տալուց դուք որոշում եք այն երեխայի ճակատագիրը, որը դեռևս քվեարկելու իրավունք չունի»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտունեցիներին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է, մասնակցում է քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը։ Նրան ուղեկցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, ներկա է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Փաշինյանը շնորհավորեց…

Հնարավոր է հետագայում «խոպանչիները» նույնպես սկսեն եկամտային հարկ վճարել պետությանը
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2020թ-ից կարող է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդնել, ինչը ենթադրում է, որ դրսից եկամուտ ստացող քաղաքացին պարտավորվում է այն հայտարարագրել ու 23% եկամտային հարկ վճարել պետությանը: «Ռադիոլուրի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:…

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ին
Հայկական նոր թղթադրամներն աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 2018թ-ի նոյեմբերի 22-ից, հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը: Հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ: Հիշեցնենք, որ 2017թ-ի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել էր շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։…

Արցախում գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին: Նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32…

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը քաղաքի առանձին հատվածներում…

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Բալային համակարգ. Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Զովունիում նոր բնակելի թաղամաս կկառուցվի
