
Հասարակություն


Facebook-ը վերականգնել է բոլոր հավելվածների աշխատանքը
Facebook ընկերությունը հայտարարել է իր բոլոր հավելվածների աշխատանքի վերականգնման մասին: «Խնդիրն ամբողջությամբ լուծված է, մենք 100 տոկսով վերադարձել ենք և հասանելի ենք բոլորին: Ներողություն ենք խնդրում անհարմարության համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Նոյեմբերի 20-ին խափանում…

Օտարերկրյա ՏՏ ձեռնարկությունները Հայաստանում հարկային արտոնություններ կստանան
ՀՀ կառավարությունն առաջարկում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունները կիրառել նաև օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ձեռնարկությունների նկատմամբ: Համապատասխան նախագիծը ընդգրկված է կառավարության…

Հարկային արտոնություններ՝ Armenia Airways-ին
ՀՀ կառավարությունը մտադիր է Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող 6.67 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում 2018թ-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի…

Սիրիայում 3 ամսում 419 հայ ՀՀ անձնագիր է ստացել
2018թ-ի 3-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում 419 հայի Հայաստանի Հանրապետության վավեր անձնագիր է տրվել: ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկի համաձայն՝ Դամասկոսում տեղեկայված Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անձնագրեր են տվել…

Մոտ $1 մլն կուղղվի Հայաստանում ներառական կրթությանը, աջակցության 5 կենտրոն կստեղծվի
ՀՀ Կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, իրականացնելու է «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը: Գործակալության կողմից ծախսերի…

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում $500 մլն-ի ներդրում կարվի և մի քանի գործարան կկառուցվի
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ իր աշխատանքային այցի ընթացքում համայնքապետների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում $500 մլն-ի ներդրում անելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Փաշինյանի խոսքով` ներդրումը կուղղվի արտադրության ոլորտ. մասնավորապես` կկառուցվի մի քանի գործարան,…

Կարո Փայլանը դժգոհել է․ թուրքերը խուսափում են ասել, որ Դոլմաբահչեն հայ ճարտարապետ է կառուցել
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։ Փայլանը, անդրադառնալով Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, ընդգծել է, որ յուրացված մշակույթը այլ…

Գևորգ Կոստանյան. «Ես Հայաստանից մեկնելու եմ»
Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ քաղաքական ուժերից առաջարկ ստացել է մասնակցել ընտրություններին, ունի՞ վերջնական որոշում՝ Հայաստանից գնալու մասին։ «Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց մշտապես չեմ գնալու երբեք երկրից։ Երկրից ես չեմ կարող կտրվել որևէ պարագայում։…

Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են գրոհի ենթարկվում
Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղն աշխարհի երկրների շարքում. այդ ցուցանիշը 2018թ. երկրորդ եռամսյակում կազմել է 29,98% (4-րդ տեղ) և առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ…

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրական ցուցակները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակները։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք, 9 կուսակցություն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 11 քաղաքական ուժերից միայն մեկի ցուցակն…

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնն ԱԻՆ-ին 26 մեքենա է տվել
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանն անհատույց ժամանակավոր շահագործման է հատկացրել 51 միավոր փրկարարական տեխնիկա և սարքավորումներ: Կառավարության նոյեմբերի 22-ին նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկի համաձայն,…

«Թե ինչպես պետք է վարվել ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ, պետք է հարցնել ժողովրդին»․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում ԼԳԲՏ ներկայացուցիչների վերաբերյալ հայտարարությանն ու առաջարկություն ներկայացրել։ «Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոսելով ԼԳԲՏ թեմայից, ասում է, որ. “…չե՛ն…

Արմավիրի երեք գյուղերի դպրոցների տնօրենները մի քանի մլն դրամ են յուրացրել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։ Իրավապահ այս մարմնից հայտնում են՝ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունում…

Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել աշխատանքային գրքույկները թվայնացնելու գործընթացը
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Սմբատ Սաիյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում «լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ «Օրենքով ժամանակին սահմանվել է,…

Բուժհաստատություններում բացահայտված հանցագործության դեպքերով՝ պետությանը մոտ 500 մլն դրամի վնաս է հասցվել
2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանք վերաբերում են բժշկական…

Ամերիաբանկ․ ՓՄՁ-ները կկարողանան առցանց վարկ ստանալ
Ամերիաբանկը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման խոչընդոտներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված պանելային քննարկման ընթացքում ներկայացրել է ՓՄՁ-ների վարկավորման սքորինգային համակարգը, որն առաջին անգամ է ներդրվել Հայաստանում: Բանկի Սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավար Արամ Բալոյանի…

Կգործարկվի ՀԱԷԿ-ի նոր տուրբինը
Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի շահագործման երկարաձգման աշխատանքները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ «Արդեն մի քանի օրից կգործարկենք նոր տուրբինը, ամբողջությամբ փոխարինվել է տուրբին…

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքանով կնվազի:…

Լարսը բաց է, ռուսական կողմում կան կուտակված մեքենաներ
Այսօր ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Բալային համակարգ. Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Զովունիում նոր բնակելի թաղամաս կկառուցվի
