Աշխարհ
Չիլիում երկրաշարժ է գրանցվել

Չիլիում երկրաշարժ է գրանցվել

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, Չիլիում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Չիլիի փրկարարական ծառայությունը: «Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ Սան Անտոնիոյից 17 կմ հարավ-արևելք ընկած հատվածում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի…

Ռուսաստանի և Վենեսուելայի միջև մի շարք համաձայնագրեր կստորագրվեն

Ռուսաստանի և Վենեսուելայի միջև մի շարք համաձայնագրեր կստորագրվեն

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Ռուսաստանն և Վենեսուելան պատրաստվում են մի շարք համաձայնագրեր ստորագրել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Մադուրոն հայտնել է, որ հանդիպումից հետո նա Պուտինի հետ զբոսնել է մոսկովյան փողոցներով:…

Նեթանյահուն պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

Նեթանյահուն պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ում իր երկրի պատվիրակությանը հանձնարարել է խնդրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գործողությունները։ Նա նաև պատմել է, որ ամերիկյան կողմի հետ քննարկել է շարժման դեմ նոր պատժամիջոցներ…

Ավստրալացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ստորին պալատում լսումներ են անցել՝ նվիրված ՄԱԿ-ի Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 70-ամյակին նվիրված: Խորհրդարանի 7 պատգամավոր կողմ է արտահայտվել փաստաթղթի…

Նոր Կալեդոնիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Նոր Կալեդոնիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Նոր Կալեդոնիայի (Ֆրանսիայի հատուկ վարչա-տարածքային կազմավորում Խաղաղ օվկիանոսում) ափերի մոտ 7.6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թադին քաղաքից 153 կմ դեպի հարավ-արևելք, մինչդեռ…

ԱՄՆ-ի վերջնագիրը. Վաշինգտոնը Մոսկվային 60 օր է տվել միջուկային համաձայնագրի պահանջները կատարելու համար

ԱՄՆ-ի վերջնագիրը. Վաշինգտոնը Մոսկվային 60 օր է տվել միջուկային համաձայնագրի պահանջները կատարելու համար

Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը 60 օր է տվել 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման համար: Հակառակ դեպքում` Վաշինգտոնը սպառնում է…

Ճապոնիայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Ճապոնիայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Ճապոնիայի մեծ մասում ձմռան սկզբի համար անսովոր բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Սովորաբար Տոկիոյում դեկտեմբերի առաջին օրերին օդի ջերմաստիճանը +10 աստիճան է լինում: Այժմ մարդիկ քայլում են առանց վերնահագուստի: Կեսօրին ջերմաստիճանը +22-ի է հասել: Բացի այդ՝ Օիտա հարավային պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը բարձրացել…

Սպիտակ տունը կոչ է անում Եվրոպային Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

Սպիտակ տունը կոչ է անում Եվրոպային Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

Սպիտակ տունը կոչ է անում Եվրոպային Իրանի դեմ նոր և կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ կապված բալիստիկ հրթիռների Իրանի ծրագրերի հետ: Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը հերքել է Իրանի պնդումներն այն մասին, որ իր հրթիռային ծրագիրը կրում է պաշտպանողական բնույթ։ Նրա խոսքով՝ Իրանի կողմից հրթիռային…

Թաիլանդում կկառուցվի սարդի արհեստական մետաքսաթելի աշխարհում խոշորագույն գործարանը

Թաիլանդում կկառուցվի սարդի արհեստական մետաքսաթելի աշխարհում խոշորագույն գործարանը

Spiber ընկերությունը Թաիլանդում կկառուցի սարդի արհեստական մետաքսաթելի աշխարհում գոշորագույն գործարանը. գերթեթև նյութ, որն իր ամրությամբ գերազանցում է կևլարը: Մի քանի տասնյակ տարի գիտնականներն ուսումնասիրում են սարդի մետաքսաթելը և փորձում ստեղծել դրա արհեստական նմանակը: Բանն այն է, որ նյութն…

Մեքսիկայում ինքնաթիռը մխրճվել Է բնակելի շենքի մեջ

Մեքսիկայում ինքնաթիռը մխրճվել Է բնակելի շենքի մեջ

Մեքսիկայում Cessna մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը դեկտեմբերի 3-ին բնակելի շենքի մեջ Է մխրճվել Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում: Այդ մասին հայտնել Է Aristegui Noticias պորտալը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ տեղում զոհվել Է չորս մարդ, ևս երկուսը վերքեր են ստացել: Շենքը լրջորեն տուժել Է: Ողբերգության պատճառներն…

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունն ամրապնդելու, ռուսական ագրեսիային դիմակայելու հարցը: Սա Հյուսիսատլանտյան դաշինքի առաջին հավաքն է Ազովի ծովում՝ Ղրիմի ափամերձ գոտում անցած շաբաթ տեղի ունեցած…

Մեքսիկայում «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի անդամների հարձակման հետևանքով 6 ոստիկան է զոհվել

Մեքսիկայում «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի անդամների հարձակման հետևանքով 6 ոստիկան է զոհվել

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Մեքսիկական Խալիսկո նահանգում «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի անդամների հարձակման հետևանքով 6 ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնել է նահանգի գլխավոր դատախազությունը: «Հաղորդվում է այսօր երեկոյան Լա Ուերտա քաղաքում տեղի ունեցած հանկարծակի հարձակման հետևանքով…

Ադրբեջանում գործող Yeniavaz լրատվական կայքը սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի դեմ

Ադրբեջանում գործող Yeniavaz լրատվական կայքը սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի դեմ

Իշխանամետ «Yeni Şafak» թերթն անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարին Ադրբեջանում։ Աղբյուրի պնդմամբ՝ մինչ օրս Ադրբեջանում հաջողությամբ պայքարել են գյուլենական համայնքի դեմ։ Դրա վառ ապացույցն այն է, որ Թուրքիայի 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից…

Էրդողանը Սև ծովում միջադեպի լուծման տարբերակ է առաջարկել

Էրդողանը Սև ծովում միջադեպի լուծման տարբերակ է առաջարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կերչի նեղուցում միջադեպն անհրաժեշտ է լուծել «նորմանդական ձևաչափով»։ Այս մասին հայտնում է «Գազետա․ռու»-ն։ Նրա խոսքով, ինքը նշված միջադեպը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի…

Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը

Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը

Ըստ նախնական տվյալների, «Սիմֆերոպոլ» օդանավակայանի անվանակոչման մրցույթում քվեարկության առաջատարը հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունն է: Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» մրցույթի կայքի վրա հղումով: Այվազովսկու օգտին քվեարկել է 133,1 հազար մարդ: Քվեարկածների…

Կիբեռհանցագործները սովորել են կողոպտել բանկոմատներն առանց վնասաբեր ծրագրային ապահովման. «Կասպերսկի Լաբորատորիա»

Կիբեռհանցագործները սովորել են կողոպտել բանկոմատներն առանց վնասաբեր ծրագրային ապահովման. «Կասպերսկի Լաբորատորիա»

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են կիբեռկողոպուտի նոր ալիք, որը ստացել է KoffeyMaker անվանումը։ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ 2018թ-ի ընթացքում չարագործները Արևելյան Եվրոպայի երկրներում դատարկել…

«Դեղին բաճկոնները» վնասել են Փարիզի Հաղթական կամարն ու գլխատել Նապոլեոնի արձանը

«Դեղին բաճկոնները» վնասել են Փարիզի Հաղթական կամարն ու գլխատել Նապոլեոնի արձանը

Ֆրանսիայում շարունակվող «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների մասնակիցները վնասել են Փարիզի Հաղթական կամարը: Վանդալները ներխուժել են թանգարանային տարածք և գլխատել են Նապոլեոնի մարմարե արձանը: Հնարավոր վնասը հասնում է 1 մլն եվրոյի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի հուշարձանների պահպանության…

Քաթարը դուրս կգա Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից

Քաթարը դուրս կգա Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից

Քաթարը 2019թ-ի հունվարին դուրս կգա Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին, հայտնում է Reuters-ը: Այդ որոշումը նախարարը բացատրել է նրանով, որ Քաթարում որոշել են վերանայել իր դերը համաշխարհային շուկայում և իր երկարաժամկետ ռազմավարությունը:…

Չինաստանը համաձայնվել է կրճատել ամերիկյան ավտոմեքենաների մաքսատուրքերը

Չինաստանը համաձայնվել է կրճատել ամերիկյան ավտոմեքենաների մաքսատուրքերը

Չինաստանի իշխանությունները համաձայնվել են կրճատել և հանել ԱՄՆ-ից երկիր ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Չինաստանը համաձայնվել է կրճատել և հանել ԱՄՆ-ից Չինաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը: Այս պահին մաքսատուրքերը…

Հնդկական ավիաընկերության օդաչուները հրաժարվել են աշխատանքի գալ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը

Հնդկական ավիաընկերության օդաչուները հրաժարվել են աշխատանքի գալ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը

Հնդկաստանի խոշորագույն ավիափոխադրողներից մեկը՝ Jet Airways-ը, չեղարկել է դեկտեմբերի 2-ի և 3-ի համար ծրագրված չվերթներից 14-ը, քանի որ օդաչուներից շատերը հրաժարվել են աշխատանքի գալ, հայտնելով, որ իրենց շատ վատ են զգում, ու դա պայմանավորված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու փաստով: Ընկերությունն…