Լրահոս
Առողջական խնդիրներով նորակոչիկների համար ծառայության այլ ձևաչափ կսահմանվի
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունեցողների համար ծառայության նոր ձևաչափ կարող է սահմանվել: «Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, որոնք պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը…
Հրդեհ՝ Կառավարական 3-րդ մասնաշենքի ընդունարաններից մեկում
Հունվարի 29-ին՝ ժամը 07:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ…
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա մեկ զոհ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ այսօր գիշեր հնչած կրակոցների հետևանքով կան նաև վիրավորներ: Այս մասին գրում է Tert.am-ը։ «Կրակոցների հետևանքով մեկ անձ մահացել է, մի քանի քաղաքացիներ ստացել…
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Սպիտակի, Ապարանի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց…
«Ստեփանակերտը շարունակում է հակահեղափոխության օջախ մնալ». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և պնդում էինք հեղափոխության օրերին՝ պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է հակահեղափոխության օջախ մնալ: Այդ հակահեղափոխությունը, որ բոլորովին չեն կանխում նոր իշխանությունները, գլուխ է բարձրացնելու այն ժամանակ, երբ կամ եթե նորերն իրենք…
Էրդողան. «Թուրքիան պատրաստվում է հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրել»
Մի քանի ամսից Թուրքիան կսկսի ավելի մեծ հզորություն ունեցող հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրել: Կիրակի օրը Անթալիա քաղաքում ելույթի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: «Այս նոր անօդաչու սարքերը օրինակ կարող են ծառայել ողջ աշխարհի համար: Մենք…
Կարո Փայլանը հանդիպել է Արամ Առաջինի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հունվարի 26-ին Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական…
Երեկ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի գրքի արցախյան շնորհանդեսը
Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները,…
Ջիբրալթարի մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը հաղթել է, Մելքումյանը՝ պարտվել
Ջիբրալթարում շարունակվում է «Tradewise Chess Festival» շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: Այսօր կայացած 6-րդ տուրում - Արոնյանը հաղթեց, Մելքումյանը պարտություն կրեց։
Ամենա