Լրահոս
«Արցախյան գոյամարտում և հայկական պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը». Արայիկ Հարությունյան
Արցախյան գոյամարտում և հայկական անկախ պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ մասնակցել եմ Արցախի նախագահ Բակո…
«Երևանում գերեզմանների տարածքները տրվում են անվճար». Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար: «Քաղաքացիներին խնդրում ենք ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի…
«Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ, նյութական խրախուսման համակարգի զարգացման միջոցներից տնտեսել է 230 մլն դրամ». Զեյնալյան
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ…
Եվրոպական և միջազգային 40 ՀԿ-ներ Ամուլսարի հարցով նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին
Եվրոպական և միջազգային ավելի քան 40 հասարակական կազմակերպություն և միություն նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով իրենց աջակցությունն են հայտնում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի Հայաստանի Կառավարությունը…
Պյոտր Սվիտալսկի. «ԱԺ-ն ՀՀ-ում իրական պառլամենտարիզմի կայացման բոլոր հնարավորություններն ունի»
Նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանում իրական պառլամենտարիզմի կայացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Սվիտալսկին, շնորհավորելով Միրզոյանին պաշտոնը…
ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան առանց վիզա Հոնկոնգ մեկնել
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Կառավարության համապատասխան որոշման նախագծի համաձայն, Հոնկոնգի անձնագիր կրող քաղաքացիների…
Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտեում բացատրություն է տվել հարուցված քրեական գործի շրջանակում
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ հայտնում է ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունը։ Նա բացատրություն է տվել Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար…
Նիկոլ Փաշինյանը Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը,…
ՀՀ Վարչապետը նոր նշանակումներ է կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեության նախարարի առաջին տեղակալ, Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ, Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Ամենա