Լրահոս
Բագրատաշենում մերժում են հանրապետական ղեկավարին. ակցիայի մասնակիցները փակել են նրա աշխատասենյակի մուտքը

Բագրատաշենում մերժում են հանրապետական ղեկավարին. ակցիայի մասնակիցները փակել են նրա աշխատասենյակի մուտքը

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը նախաձեռնել է բողոքի ակցիա՝ ընդդեմ վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի: Այս պահին նստարանով փակված է համայնքապետարանի մուտքը. Արկադի Մակյանին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ և պահանջում են հրաժարականի դիմում…

Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում

Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում

2018թ.-ին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում 1134 անշարժ գույք են ձեռք բերել, այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Թուրքիայի հողային կադաստրի և առքուվաճառքի պետական մարմնից: Հայտնի է, որ վերջին 4 տարիներին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում 3501 անշարժ գույք են գնել:…

Սասունում առատ ձյան պատճառով փակվել են դպրոցներն ու լեռնային գյուղերի ճանապարհները

Սասունում առատ ձյան պատճառով փակվել են դպրոցներն ու լեռնային գյուղերի ճանապարհները

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բաթման նահանգի Քոզլուք շրջանում (պատմական Սասուն գավառի Հազզո շրջանը) ձյան առատ տեղումների պատճառով փակվել են բոլոր դպրոցները, գրում է «Բաթման հաբեր»-ը: Փակվել են նաև տարածքի բազմաթիվ բարձրադիր լեռնային գյուղերի ճանապարհները, գյուղերի բնակչությունը եղանակային…

Ջոն Բոլթոնն այսօր բանակցություններ կանցկացնի Անկարայում՝ թուրք պաշտոնյաների հետ

Ջոն Բոլթոնն այսօր բանակցություններ կանցկացնի Անկարայում՝ թուրք պաշտոնյաների հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Անկարայում թուրք պաշտոնյաների հետ բանակցություններ կանցկացնի պաշտպանության և հետախուզության հարցերով։ Ջոն Բոլթոնի այցը Թուրքիա հետևում է Թրամփի անսպասելի հայտարարությանը՝ կապված Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման…

Համաներման մասին օրենքը վիճարկվում է․ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան

Համաներման մասին օրենքը վիճարկվում է․ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան

Մարդու իրավունքների պաշտպանը Համաներման մասին օրենքի մի շարք դրույթներում օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի խախտում է արձանագրել. նա դիմել է Սահմանադրական դատարան, հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Նշվում է, որ Պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը…

2019թ-ին Արցախի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով

2019թ-ին Արցախի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով

2019-ին Արցախի պետբյուջեիմուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդականը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ Արցախի Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ…

Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հունվարի 8-ին ժամը 10:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույց է: Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների…

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման ծրագիրը

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում քննարկել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման պլանները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, վերահաստատելով «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման…

Կյանքից հեռացել է ամերիկյան դերասան Ռոբերտ Ռութը

Կյանքից հեռացել է ամերիկյան դերասան Ռոբերտ Ռութը

Ամերիկյան դերասան Ռոբերթ Ռութը մահացել է 82 տարեկան հասակում՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տորանս քաղաքում։ Նշվում է, որ Ռութը մահացել է դեկտեմբերի 29-ին թոքաբորբի բարդություններից, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Դերասանն ունի 3 երեխա ու 2 թոռնիկ։ Ռոբերտ Ռութը ծնվել է 1936թ-ին, մանկությունն…

Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել

Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել

2019թ-ի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Հունվարի 1-ը վերջնաժամկետ է և բոլոր տնտեսվարողները պետք է պարտադիր ունենան այդ ՀԴՄ-ներից: Հիշեցնենք, որ 2018թ-ի տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել՝…