Լրահոս
Այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հունիսի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝…
Երևանի և Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Երվանդ Քոչարի փ. 1,3 շենքերը, Վրացյան փ. 79-95 սեփական տները, Ալեք…
Վարչապետ․ «Համավարակի շրջանում քաղաքական որոշ ուժերի կյանքն ավելի բարգավաճ ու լուսավոր է դարձել»
Հայաստանում կան ուժեր, որոնք համավարակի ընթացքում ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ուժերը «վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն»: Վարչապետն…
Քաղաքացին բջջայինով կարձանագրի երթևեկության կանոնների խախտումները
Բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կկարողանան արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտական բնակվող անձանց համար: «Նախագծի ընդունման նպատակը…
ՏԻՄ-երը հետևելու են բազմամարդ հավաքների անցկացմանը
Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է պարետի որոշումների իրագործողներ դառնալ՝ կապված բազմամարդ հավաքույթների, սգո արարողությունների հետ։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ ՀՀ-ում վարակի տարածման համար շարունակում…
Վարչապետը հայտնել է ՀՀ-ում արտակարգ դրությունը 1 ամսով երկարացնելու մասին
ՀՀ-ում հակահամաճարակային կանոնների պահպանումն այսօր կարող է արդյունքների բերել 7-14 օր հետո, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը հենց այդքան է տևում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ հիվանդության՝ հունիսի 11-ի ցուցանիշները նշանակում են, որ ՀՀ-ում 7-14 օր առաջ պատշաճ…
Արցախում արտակարգ դրությունը 1 ամսով երկրարաձգվել է
Արցախում ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` հունիսի 11-ից՝ ժամը 22:00-ից, մինչև հուլիսի 11-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին Covid-19-ի լաբորատոր ախտորոշման համար
ՌԴ Ռոսպոտրեբնադզորը 2020թ-ին լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար։ Այդ մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես եղբայրական, ԵԱՏՄ անդամ երկրներ սերտորեն գործակցում են հակահամաճարակային միջոցառումների հարցում…
Հոլիվուդում կինոարտադրությունը հունիսի 12-ից կվերսկսվի
Հոլիվուդում կինոարտադրությունը և հեռուստահաղորդումների նկարահանումները կվերսկսվեն հունիսի 12-ից։ Այդ մասին հայտարարել են Լոս Անջելեսի իշխանությունները։ Կինոթատրոնները, սակայն, փակ կմնան կորոնավիրուսի համավարակի պատճառով, թեև թանգարանները, հյուրանոցներն ու մարզասրահները կսկսեն գործել։ Իշխանությունները…
Ամենա