Լրահոս
Հայաստանում կարմրուկի հերթական դեպքն է արձանագրվել
Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել…
Փրկարար ծառայության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ: Ըստ նախարարության հաղորդագրության՝ Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի…
Մասիսում խմելու ջուր չկա․ Բնակիչները ջուրը գնում են լիտրը 10 դրամով
Մասիս քաղաքում խմելու մաքուր ջուր չկա: Քաղաքի բնակիչները խմելու ջուր գնում են քաղաքում պտտվող ջրի մեքենաներից: Մասիսի մի քանի բնակիչ պատմել են, թե ինչպես են շրջող ջրի մեքենաներից շաբաթական մի քանի անգամ ջուր գնում։ «Ծորակի հոսող ջրի հետ երբեմն ավազ ու ժանգ է թափվում, երկաթի համ գալիս, ծորակի ջուրը…
Աստղադիտարանի աշխատակիցներ․ Չարաշահումների մասին բարձրաձայնելու պատճառով ազատվել ենք աշխատանքից
Բյուրականի աստղադիտարանի 6 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են, իրենց պնդմամբ, աստղադիտարանում տեղի ունեցած չարաշահումների մասին բարձրաձայնելու պատճառով։ Աշխատանքից ազատված Մկրտիչ Գևորգյանն ու Արթուր Հակոբյանը պատմել են աստղադիտարանի նախկին և ներկա տնօրինության կատարած չարաշահումների մասին։ Նշենք, որ…
ՄԻՊ-ը Բաբայանի գործով պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու գրությամբ պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից: Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ձերբակալմանը՝ պարզաբանումների…
Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտությամբ
2020թ. հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը։ Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։ Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 20-ը։ Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):…
Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը և 1 ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը,…
Մայք Պոմպեո. Թրամփը պատրաստ է Թուրքիայի հետ պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «անհրաժեշտության դեպքում» պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, սակայն գերադասելի է «խաղաղությունը»: Այդ մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Եթե ռազմական գործողություններն անհրաժեշտ…
Լեզվի կոմիտեն հորդորում է բազմակետը և կախման կետերը ճիշտ ու տեղին գործածել
Լեզվի կոմիտեն տարածել է հորդորակ՝ կախման կետերի և բազմակետի գործածության մասին, որում մասնավորապես ասվում է․ «Կախման կետերի ու բազմակետի ընկալման և գործածության անմիօրինակություն է նկատվում: Կախման կետերը (…) դրվում են կիսատ թողած մտքի փոխարեն, երբ նախադասության մեջ առկա են չդրսևորված հույզ,…
Ամենա