Լրահոս
Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքում հրդեհվել է կենտրոնական շուկան
Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի կենտրոնական շուկայում հրդեհ է բռնկվել, գրում է minval.az-ը։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 06:30-ին՝ շուկայում գտնվող խանութներից մեկում: Այնուհետև հրդեհը տարածվել է՝ ընդգրկելով երկու խոշոր մթերային խանութ: Այդ կապակցությամբ դեպքի վայր են ժամանել մարտական հաշվարկներ:…
«Սևանում քլորոֆիլ a-ն մոտ 1,7-10 անգամ ավել է քան նախորդ 2-3 տարվա ցուցանիշները». Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երկու օրը կարծիքներ են հնչում, թե Սևանա լճի վիճակն այս տարի ավելի լավ է քան անցած 2-3 տարիներին։ Իհարկե, ոչ մեկս չի ուզում լճի էկոլոգիական վիճակի վատթարացում, բայց ցանկալին իրականության տեղ ներկայացնելն այնքան էլ ճիշտ տարբերակ չէ։ Հատկապես…
«Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի․ «Սանիթեք»
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես…
Հրդեհ է բռնկվել Խաչիկ գյուղի սահմանին
Հոգևորական Տեր Հովհաննես Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սահմանամերձ Խաչիկ գյուղի սահմանին այս պահին հրդեհ է մոլեգնում։ Վտանգը մեծ է, որ այն կանցնի հայկական կողմ»:
Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը հայտարարել է այն մասին, որ իրենց հոր սպանության գործով քույրերի ցուցմունքները հնարավոր է հարցաքննության ընթացքում կեղծված լինեն։ Նշվում է, որ պաշտպանությունը միջնորդում է Քննչական կոմիտեին՝ անցկացնելու քույրերի՝ 2018թ-ի հուլիսի 28-ին և 29-ին տված առաջին ցուցմունքների…
«Մենք մեր պետական «Հայֆիլմ»-ն առանց խղճի խայթի ծախեցինք»․ Կինոգետ Ռոբերտ Մաթոսյան
«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է եղել «Հայֆիլմի» և «Վրացֆիլմի» տարբերություններին։ Այդ մասին խոսել է լրագրող, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը․ «Մենք մեր պետական «Հայֆիլմ»-ն առանց խղճի խայթի ծախեցինք, իսկ վրացիները իրենց…
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ն…
Կդադարեցվի Կապան քաղաքի երկու թաղամասերի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 16-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Լեն Հանքեր և Կավարտ թաղամասերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության…
Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13, 23, 24, 25,…
Ամենա