Լրահոս
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ

Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Գրիգորյանը կմնա կալանքի տակ: «Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել…

Սևանա լիճը մաքրվելու է անկախ հատկացված գումարից

Սևանա լիճը մաքրվելու է անկախ հատկացված գումարից

Ափամերձ գյուղերից Սևանա լիճ թափվող կենսաբանական աղբի, կոյուղաջրերի, գյուղատնտեսական ու արտադրական թափոնների հետևանքով լիճը կրկին ճահճացման վտանգի առջև է: Ինչպես ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ…

Երևանի 90 շենքի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Երևանի 90 շենքի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ 2019թ-ին կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն 50 շենք: «Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի…

Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Գրիգորյանին անվասայլակով են բերել դատարան։ Նախքան նիստի սկսվելը նրան նախ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Դատարանի…

Արթուր Ղազինյան. «Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել»

Արթուր Ղազինյան. «Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ առաջադրված Աննա Մարգարյանին կողմ էր քվեարկել 66 պատգամավոր։ Իշխող ուժն Ազգային Ժողովում ունի 88 պատգամավոր, Աննա Մարգարյանի ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 պատգամավորի կողմ քվե։ Այսինքն, միայն «Իմ քայլը»…

Գագիկ Սուրենյան. «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան»

Գագիկ Սուրենյան. «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան»

Հուլիսի լույս 2-ի գիշերն Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան…

Փոքր հէկի սեփականատերը Արագածոտնի մարզպետից 15 մլն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում

Փոքր հէկի սեփականատերը Արագածոտնի մարզպետից 15 մլն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում

«Էլ-կաս» ՍՊԸ-ն նոր հայցադիմում է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի դեմ: Հայցադիմումը վարչական դատարան մուտքագրվել է երեկ՝ հուլիսի 1-ին: Ընկերությունը պահանջում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գործողությունները՝ 23.05.2019թ. փոստային առաքմամբ ուղարկված դիմումը չքննարկելը,…

«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին: «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»…

«Լավ լուր Խնձորուտ սահմանամերձ գյուղի բնակիչների համար». Արման Բաբաջանյան

«Լավ լուր Խնձորուտ սահմանամերձ գյուղի բնակիչների համար». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր Խնձորուտ սահմանամերձ գյուղի բնակիչների համար։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ վաղն ևեթ աշխատանքային խումբ գործուղել Խնձորուտ…