Լրահոս
Արմեն Գևորգյանի հորը մեղադրանք է առաջադրվել

Արմեն Գևորգյանի հորը մեղադրանք է առաջադրվել

Քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար (պատժվում է 4-6 տարի ազատազրկմամբ, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), որ…

ՀՀ-ում առաջին պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան է արվել

ՀՀ-ում առաջին պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան է արվել

Հայաստանում կատարվել է առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև բժշկական այլ ծառայությունների…

Կյանքից հեռացել է քիմիկոս Սևան Դավթյանը

Կյանքից հեռացել է քիմիկոս Սևան Դավթյանը

Մահացել է Բարձրագույն որակավորման կոմիտեի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագտիական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը, ասվում է ԲՈԿ ֆեյսբուքյան էջում։ Նշվում է նաև, որ նա ծանր վիճակում և կորոնավիրուսով վարակված է եղել։ Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի…

Փաշինյան-Ալիև հանդիպում դեռ չի նախատեսվում

Փաշինյան-Ալիև հանդիպում դեռ չի նախատեսվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքն այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ…

63․2 մլրդ դրամի վարկ է հատկացվել «Մեծամորի» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նպատակով

63․2 մլրդ դրամի վարկ է հատկացվել «Մեծամորի» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նպատակով

«Հայկական ատոմային էլեկտրակայանի» երկրորդ էներգաբլոկի շահագործման համար ՀՀ-ն նպատակահարմար է գտնում սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել, ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար պատվիրատուին 2020-2022թթ-ի ընթացքում 63․2 մլրդ դրամի վարկ կտրամադրվի, որից 2020թ-ին՝ 18․7 մլրդ դրամ,…

ՀՀ-ում 500 պացիենտ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է

ՀՀ-ում 500 պացիենտ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը գտնվում են ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորսյանը։ Նա նշել է, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են, այդպիսի բուժման կարիք ունեցողների համար։ Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ՀՀ-ում հոսպիտալացման…

Նիկոլ Փաշինյան. «Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս»

Նիկոլ Փաշինյան. «Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի…

Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղու երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ընկած ժայռաբեկորի պատճառով

Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղու երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ընկած ժայռաբեկորի պատճառով

Հունիսի 10-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Այս մասին…

ՀՀ-ում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած

ՀՀ-ում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած

Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այս մասին հայտնում է Առողջապահության…

Այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև

Այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում հունիսի 11-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունիսի 11-15-ը կեսօրից…