քննչա
«Արցախում կձևավորվի քննչական կոմիտե». ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան
Փետրվարի 25-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասել է․ «Արցախի ոստիկանապետի առաջարկությամբ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկել ենք Արցախում նոր իրավապահ մարմնի՝ քննչական կոմիտեի ձևավորման մասին…
Ամուլսարի գործով քննությանը կհատկացվի $396,900
ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեին հատկացված $396,900-ը փոխանցել Earth link and Advanced Resources Development (ELARD) ընկերությանը՝ կոմիտեում քննվող քրեական գործով Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար: Նշվում է…
Բացահայտվել է 109 մլն դրամից ավելի յուրացման դեպք
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի…
ՀՔԾ. Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
2008թ-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ…
Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 12-ին նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ…
Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են աշխատակիցների պարգևավճարները յուրացնելու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության…
Քննչականի փոխնախագահն ազատվել է պաշտոնից
Արթուր Ղամբարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ…
ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Հիշեցնենք, որ Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել…
Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտեում բացատրություն է տվել հարուցված քրեական գործի շրջանակում
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ հայտնում է ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունը։ Նա բացատրություն է տվել Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար…
Ամենա