ճանապարհներ

Հիմնանորոգվում են Մատաղիսի ճանապարհները

Հիմնանորոգվում են Մատաղիսի ճանապարհները

«Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր ենք սկսել»,-գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Նա նշել է, որ մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաև՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորգման աշխատանքների առաջին փուլը։

Վերսկսվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Վերսկսվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Վերջին օրերի տեղումնառատ եղանակի պատճառով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհատված փոսային նորոգման աշխատանքները եղանակի բարելավումից հետո վերսկսվել են։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Ասֆալտբետոնի խառնուրդի անհրաժեշտ խտացումն…

Քարաթափում է տեղի ունեցել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհին

Քարաթափում է տեղի ունեցել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մ17 Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել է: Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Նախարարությունից…

«2019թ-ին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 300կմ ճանապարհ»․ Տրանսպորտի նախարար

«2019թ-ին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 300կմ ճանապարհ»․ Տրանսպորտի նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2019 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 300կմ ճանապարհ, որը վերջին 10 տարիների համար աննախադեպ արդյունք է։ Կից քարտեզում ձեզ եմ ներկայացնում 2019 թ․ հիմնանորոգվող ճանապարհների ՄԻ ՄԱՍԸ՝…

«Ներդրվել է ճանապարհային սպասարկման որակի մոնիտորինգի էլեկտրոնային համակարգ»․ Հակոբ Արշակյան

«Ներդրվել է ճանապարհային սպասարկման որակի մոնիտորինգի էլեկտրոնային համակարգ»․ Հակոբ Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարության նախորդ նիստի ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ ցանկանում եմ ընդգծել, որ նախարարության ճանապարհաշինության մասով ունենք հետևյալ…

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը լուծարվել է

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը լուծարվել է

Կառավարությունն այսօր որոշել է լուծարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը։ ՊՈԱԿ-ի գործառույթը կիրականացնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ որոշ գործառույթներ կիրականացվի…

Հակոբ Արշակյան. «Անորակ աշխատանքի դիմաց շինընկերությունները չեն վճարվի կամ պայմանագիրը կխզվի»

Հակոբ Արշակյան. «Անորակ աշխատանքի դիմաց շինընկերությունները չեն վճարվի կամ պայմանագիրը կխզվի»

Անորակ ճանապարհ կառուցած շինարարական ընկերությունները չեն վճարվի, նրանց հետ պայամանգիրը կխզվի և նրանք կհայտնվեն սև ցուցակում: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր…

Թումանյան-Սանահինի կայարան ճանապարհահատվածը մի քանի ժամ փակ է լինելու

Թումանյան-Սանահինի կայարան ճանապարհահատվածը մի քանի ժամ փակ է լինելու

Այսօր Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 14:00-20:00 ճանապարհահատվածը փակ է լինելու: Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով…

Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքում ընթանում են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներ

Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքում ընթանում են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներ

Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքում ընթացքի մեջ են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները: Այս մասին ասել է Կոլխոզաշենի համայնքի ղեկավար Ալիկ Ավանեսյանը: Գրում է artsakhpress.am-ը։ Նրա խոսքով՝ 2017թ-ին գյուղում իրականացվել է 3000 քառ./մ ճանապարհների սալապատում, իսկ 2018թ-ին՝ 700: «Ըստ…

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 3-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի և 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:…