ե
Հստակեցվել է «Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոյի արժեքը
2017թ․-ին Պաշտպանության նախարարությունը «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ի հետ կնքել է 217,680,060 դրամ արժողությամբ պայմանագրեր, ըստ որոնց՝ նախարարություն պետք է առաքվեր 97,396 կգ մսի պահածո, մեկ կիլոգրամը՝ 2235 դրամով։ «Հետք» պարբերականը, սակայն, գրել է, որ պահածոյի մեկ տուփի արժեքն է…
Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. ՊԲ
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ…
Սարգսյանների ընտանիքի հետ կապված՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն 300 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ փոխկապակցված «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերությունը պետությանը մոտ 300 մլն դրամի վնաս է հասցրել: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Փոխանցում է «ՊանԱրմենիան»-ը։ Նշվում…
ԵԿՄ Սիսիանի բաժանմունքից մեծ քանակությամբ զենք և զինհանդերձանք է կամավոր հանձնվել ՌՈ-ին
Ռազմական ոստիկանության աշխատակիցների տարված բացատրական աշխատանքների արդյունքում, Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի…
Քաղաքապետարանը լվանում է պետական միջոցները․ ասֆալտապատման աշխատանքները կատարվում են հորդառատ անձրևի ժամանակ (տեսանյութ)
Արցախի ոստիկանապետը նոր նշանակումներ է կատարել
Հունիսի 22-ին Արցախի ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն հանդիպում է ունեցել ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողների հետ։ Հանդիպմանը մասնակցել են¸ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը¸ ոստիկանության պետի 1-ին տեղակալ¸ ոստիկանության գեներալ-մայոր…
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է բեռնատարների ու ավտոբուսների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն»…
Գյուղնախարարության պաշտոնյաները պետբյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ են յուրացրել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՀՀ դատախազությունից…
Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Սարի թաղի դեպքերից 2 տարի անց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի և Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղում…
Ամենա