վա
«Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտություն է դասավանդվելու Հայաստանի երեք քոլեջներում
Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա…
Քասախի ղեկավարը մեղադրվում է պաշտոնը չարաշահելու և կեղծիքի մեջ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների…
ԵՊԼՀ-ն և Ոստիկանության կրթահամալիրը 4 տարով հավատարմագրվել են
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) և Ոստիկանության կրթահամալիրը ստացել են ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Այս մասին հայտնել է ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում…
ՀՅԴ երիտասարդները հավաքվել են կառավարության շենքի դիմաց․ Իրենց պահանջները չեն փոխվել
ՀՅԴ երիտասարդները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ կրկին հիշեցնելով իրենց պահանջները կապված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարած քաղաքականության հետ, պահանջելով նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության…
Ստամբուլում կանգեցվել է Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչ Ջիվանշիրի հուշաքարը
Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Բեհբութ Խան Ջիվանշիրի հուշաքարի բացման պաշտոնական արարողությունը: Ջիվանշիրը եղել է 1918թ. Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչը։ Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Մեսիմ…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձանագրել է իրավախախտման 42 դեպք 5 օրվա ընթացքում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2019թ-ի դեկտեմբերի 2-6 ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Այն ներկայացնում ենք ստորև. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության…
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել․ ՀՔԾ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին հայտնել են հատուկ քննչական ծառայությունից: Գրում է ՊանԱրմենիան-ը։ ՀՔԾ-ից հաղորդել են, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ…
Քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետն ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Արարատ Խաչիկյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այլ մանրամասներ չեն հայտնվում: Նշենք, որ այս պաշտոնին Խաչիկյանը նշանակվել էր Երևանի քաղաքապետ…
ՀՀ գլխավոր դատախազությունում միջազգային փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների խնդիրները
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խումբն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ…
Ամենա