հայ
«Հիմա մենք քննարկում ենք այդ նախարարության անվան մեջ չներառել «ռազմարդյունաբերություն» բառը». Հակոբ Արշակյան
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանապորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարել է․ «Հիմա մենք քննարկում ենք այդ նախարարության անվան մեջ չներառել «ռազմարդյունաբերություն» բառը՝ հասկանալի պատճառներով, որպեսզի մենք խոչընդոտներ չունենանք…
Կառավարության 3 անդամ կգնա ԱԺ
Կառավարության հունվարի 10-ի նիստում հայտնի է դարձել, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մեր գործընկերներից 3-ը՝ Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար…
Բաշար ալ-Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանն, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց…
Կարագանդայի գործով կասկածյալ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է
Կարագանդայում զանգվածային ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը: ՀՀ քաղաքացի Գուրուրյանին ձերբակալել են ՌԴ Օմսկի շրջանում, հայտնում է «Sputnik Ղազախստանը: «Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։ Դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Փաստաբան Հայկ Ալումյանը…
Զորակոչիկների ավտոբուսներում այսուհետ ոստիկաններ կլինեն
Զորակոչիկ տեղափոխող ավտոբուսներում այսուհետ ուղեկցող ոստիկանության ծառայողներ կգտնվեն, հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը: «Հայտնում ենք, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված հունվարի 8-ի միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ…
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունները
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է հրապարակել մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ. «Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի` վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով…
Ստամբուլի հայաշատ շրջանում փոխել են փողոցներից մեկի հայկական անվանումը
Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանի ֆեյսբուքյան…
«Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019թ-ին լայն թափով կվերականգնվեն ազգային կառույցները». Ժիրայր Ռեիսյան
Սիրիայի հայ համայնքը 2019թ-ին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ 2018թ-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է…
Ամենա