հայ

ՊՆ. Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի հետ կապված ՌՈ-ն նյութեր է պատրաստում

ՊՆ. Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի հետ կապված ՌՈ-ն նյութեր է պատրաստում

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին: Նա գրել է, որ նախարարությունը դատապարտում է կատարվածն ու անթույլատրելի է համարում: «ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը…

Կարագանդայի գործով հետախուզվողը պատրաստ է հանձնվել իրավապահներին

Կարագանդայի գործով հետախուզվողը պատրաստ է հանձնվել իրավապահներին

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալ և հետախուզվող Նարեկ Գուրուրյանը համացանցում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքների համար, սակայն մարդասպան չէ: Գուրուրյանը ցավակցություն է հայտնել սպանվածի ընտանիքին և ասել, որ պատրաստ…

2019թ-ին Արցախի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով

2019թ-ին Արցախի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով

2019-ին Արցախի պետբյուջեիմուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդականը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ Արցախի Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ…

Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել

Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել

2019թ-ի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Հունվարի 1-ը վերջնաժամկետ է և բոլոր տնտեսվարողները պետք է պարտադիր ունենան այդ ՀԴՄ-ներից: Հիշեցնենք, որ 2018թ-ի տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել՝…

Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոմ Կիմը փետրվարի 1-ից հրաժարական է տալիս, ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան։ Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ (այն լրանալու էր 2022թ-ին)։ Նա ՀԲ նախագահ է եղել 6 տարուց ավելի։ Որպես հրաժարականի պաշտոնական…

Կիպրոսի հայ համայնքի գենետիկ ուսումնասիրություն է կատարվում

Կիպրոսի հայ համայնքի գենետիկ ուսումնասիրություն է կատարվում

Նիկոսիայում սուրբծննդյան պատարագից հետո Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին գենետիկ վերլուծության շրջանակներում խնդրել են ԴՆԹ փորձանմուշներ տրամադրել։ Գենետիկ վերլուծության նպատակը Կիպրոսի գենետիկ ֆոնդը որոշելն է։ Հետազոտությունն իրականացնում են Կիպրոսի գենետիկայի ինստիտուտի աշխատակիցները, որոնք…

ՀՀ և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել Կարագանդայում տեղի ունեցածի մասին

ՀՀ և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել Կարագանդայում տեղի ունեցածի մասին

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն…

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մայրապետյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ իշխանությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մայրապետյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ իշխանությանը

ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որոնք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու հիմքերը: Այդ մասին ասվում է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ: Նշենք, որ հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները դիմել էին Մարդու…

Զինվորականները Գաբոնում հայտարարել են իշխանությունը զավթելու մասին

Զինվորականները Գաբոնում հայտարարել են իշխանությունը զավթելու մասին

Գաբոնում զինվորականները մայրաքաղաք Լիբրեվիլում գրավել են պետական ռադիոն և հայտարարել կառավարության հանդեպ վերահսկողություն հաստատելու մասին, որի նպատակն է «ժողովրդավարության վերականգնումը»: Նրանք խոստացել են Ռեստավրացիայի ազգային խորհուրդ ստեղծել: Բանակի անունից կոմյունիկեն ռադիոյի եթերում…

Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը

Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը․ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Թվիթերի իր էջում ևս հայազգի պատգամավորը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել, որում մասնավորապես ասված…