ե
Բաքվի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա․ ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Արցախի նորընտրի նախագահ Արայիկ Հարությունյանի Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը՝ նշելով, որ Բաքվի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա։ «Պատերազմի…
Անցկացվել է լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը
Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության…
Պատրաստվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչները պատրաստել են մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը։ Այն մանրամասն ներկայացնում է քայլերը, որ երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։ Ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։…
ԱՀԿ-ը նախազգուշացրել է COVID_19-ի երկրորդ ալիքի հավանականության մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռուս ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Россия 24» հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ամենուր, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի առաջին ալիքը, հնարավոր է նաև երկրորդը։ «Կարևոր է, որպեսզի բնակչությունը հասկանա, որ վտանգը չի անցել,…
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստի օրը
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։ Գործը քննելու է դատավոր Տիգրան Սիմոնի Գրիգորյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը…
Ամառային զորակոչին ընդառաջ համաճարակի կանխման խիստ միջոցներ են իրականացվում․ ՊՆ
Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչին զուգահեռ՝ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ նորակոչիկները ներկայանում…
Արթուր Թովմասյանն ընտրվել է Արցախի ԱԺ նախագահ
Արցախի նորընտիր 7-րդ գումարման խորհրդարանը Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին: Նա փակ քվեարկության արդյունքում ստացել է 29 կողմ, 4 դեմ ձայներ։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։ Իր…
Հայաստանում կորոնավիրուսի առաջին թեստերն են արտադրվել
Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում արտադրվել են կորոնավիրուսի առաջին թեստերը։ Այս ասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է, որ դեռ պետք է 2000 տուփ (տուփը՝ 50 հոգու ախտորոշան համար) թեստ արտադրվի, իսկ դրանք կլինեն այն որակի…
Կորոնավիրուսով վարակված պացիենտներից 135-ը ծանր վիճակում են, ծայրահեղ ծանր է 63 պացիենտ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, մայիսի 22-ից կորոնավիրուսով վարակված, բայց սիմպտոմներ չունեցող պացիենտները հիվանդանոցներից կամ հյուրանոցներից տուն կճանապարհվեն՝ շարունակելու իրենց ինքնամեկուսացումը։ Քաղաքացիները, որոնց մոտ վիրուսը նոր կհաստատվի,…
Ամենա