ջրի
«Եթե Ձեզ դուր է գալիս Սևանի նոր փիրուզագույն գույնը, ապա շտապենք հիասթափեցնել»․ Բնապահպանի տուն
Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջում հրապարակում է տեղադրվել՝ Սևանա լճում ջրիմուռների ծաղկման և դրա հետևանքների մասին․ «Եթե Ձեզ դուր է գալիս Սևանի նոր փիրուզագույն գույնը, ապա շտապենք հիասթափեցնել։ Դա միայն ու միայն վատ նշան է։ Եթե անհապաղ ու լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա մյուս տարի՝ ջրիմուռների…
Վարչապետ. «Սևանում կարելի է լողալ, բայց պետք է մաքրություն պահպանել»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Սևանա լճում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ վարչապետի խնդրանքով անդրադառնալով Սևանի ծաղկման խնդրի, ասել է, որ վիճակը բավական լավ է, և թափանցիկության և ջրի…
«Կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում Սևանա լճից»․ Կենսաբանական գիտությունների դոկտոր
Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Սևանա լճի ափերին կապտականաչ ջրիմուռների ծաղկման պրոցեսը բավականին քչացել է, բայց դա չի նշանակում, որ…
«Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա…
«Սևանա լճի հերն անիծել են ու հիմա նորից կռիվ են տալիս իրենց գրպանի համար». Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևան-Երևան մայրուղին փակողները հենց էն մարդիկ են, որ սեփական գրպանի համար Սևանա լճի հերն անիծել են ու հիմա նորից կռիվ են տալիս իրենց գրպանի համար»։ Հիշեցնենք, որ Սևանի տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացրել Սևանի քաղաքապետարանի…
Պետական մակարդակով հակասևան ակցիա է իրականացվում․ Սևանի տնտեսվարողները փակել են ճանապարհը
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Տնտեսվարողները համաձայն չեն, որ Սևանը վտանգավոր է լողալու համար, նման հայտարարությունների պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում լիճ։ Նրանք պահանջում են՝ կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սևանում…
Շուտով կլուծվի Նուռնուսի «դաչաներում» ջրի խնդիրը. «Վեոլիա ջուր»
Առաջիկայում կլուծվի, այսպես կոչված, Նուռնուսի «դաչաների» ջրի խնդիրը. հարցը լուծում կստանա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բարի կամքի շնորհիվ: «Վեոլիա ջուր»-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է;. «Դեռևս 30-40 տարի առաջ կառուցված Բյուրեղավան համայնքի մաս կազմող…
«Շրջակա միջավայրի նախարարությունում անհրաժեշտ է լուրջ հեղափոխություն». Այսեր Ղազարյան
Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի մասով գործադիր մարմնի կառավարման գործընթացները և գործառույթները հեռու են բովանդակային լինելուց ու իմիտացիոն բնույթ են կրում: Նախկինների մասով ամեն ինչ պարզ է, բայց դուք «զլացաք» իրավական գնահատական…
«Սևանա լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի և պետք է իրականացվի ցանկացած գնով»․ Հայկական բնապահպանական ճակատ
Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Գիտությունների Ազգային Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպե՞ս է 2002թ-ից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել է ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։…
Ամենա