անի

Ռուսաստանում Ղրղզստանի պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ռուսաստանում Ղրղզստանի պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ժամանելով Մոսկվա, չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, քանի որ իրեն ուղեկցող անձանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ «Ըստ ալգորիթմի՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենեբեկովը, պատվիրակության անդամներն ու ուղեկցող անձինք Մոսկվա…

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են։ Այդ մասին ասել է Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։ «Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի…

Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մերժելու որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մերժելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, գրում է Aysor.am-ը։

Սուրեն Սահակյանը հավաստիացնում է՝ Արցախի հարցում մենք ավելի ամուր դիրքերում ենք, քան առաջ

Սուրեն Սահակյանը հավաստիացնում է՝ Արցախի հարցում մենք ավելի ամուր դիրքերում ենք, քան առաջ

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ էս պահին Նիկոլ Փաշինյանին արտաքին քաղաքականության ու մասնավորապես, Արցախի հարցում ով ա խորհուրդներ տալիս, բայց ակնհայտորեն մասնագիտական առումով, որակապես նա/նրանք գերազանցում…

Երևանում և Արագածոտնի մարզում սպասվում են պլանային անջատումներ

Երևանում և Արագածոտնի մարզում սպասվում են պլանային անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Օրբելի փ. 4 շենքի 1-ին մուտքը, Գրիբոյեդովի փ. 19, 42, 44 շենքերը,…

Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը

Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհն ասֆալտապատվել է․ «Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը: Արծվանիստցիների շնորհակալական նամակը վերջերս հնչեց ԱԺ-ում: Գյուղի…

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանի հայկական կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանի հայկական կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել ի աջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Միջոցները հավաքագրվել են Ֆրանսիայի և Գերմանիայի հիմնադրամի…

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ժամկետով դատապարտել է` քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով։ Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը: Դատավճիռն ընթերցել է դատավոր Էմիլբեկ Կայիպովը: Դատախազությունն Աթամբաևի…

Ջավախքցի դիմորդները չեն մասնակցելու Հայաստանում քննություններին

Ջավախքցի դիմորդները չեն մասնակցելու Հայաստանում քննություններին

Ջավախքցի դիմորդները, որոնք մտադիր են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարող մասնակցել միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդ նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ հնարավորություն ստանան մասնակցել քննություններին։ Այս…

Երևանում, Գեղարքունիքի և Լոռու մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում, Գեղարքունիքի և Լոռու մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 10:00-16:00 Նորքի 2-րդ միկրոշրջանի Թոթովենցի փողոց, թիվ 10/1 և 8/1 բնակելի շենքեր,…