Երևանի

Լրագրողի գործունեությունը խոչընդոտած 2 ոստիկան մեղավոր է ճանաչվել

Լրագրողի գործունեությունը խոչընդոտած 2 ոստիկան մեղավոր է ճանաչվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ ոստիկանության 2 աշխատակցի՝ Սուրեն Թորոսյանին և Արեգ Թորոսյանին, մեղավոր է ճանաչել բռնության գործադրմամբ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար։ Նրանք կտուգանվեն 300,000-ական դրամի չափով: Սուրեն Թորոսյանին ու Արեգ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական…

Վաչագան Ղազարյանի փաստաբան. «Բողոքարկելու ենք դատարանի որոշումը»

Վաչագան Ղազարյանի փաստաբան. «Բողոքարկելու ենք դատարանի որոշումը»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարաձգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հետ։ «Որոշումը կուսումնասիրենք, հայտարարությամբ…

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 41-ը՝ չզեկուցվող: Օրակարգում է մասնավորապես, Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու…

«Տարեկան 25 մլն դրամ է ծախսվել հին տոնածառի եղևնիների ձեռքբերման համար»․ Դավիթ Խաչատրյան

«Տարեկան 25 մլն դրամ է ծախսվել հին տոնածառի եղևնիների ձեռքբերման համար»․ Դավիթ Խաչատրյան

Երևանի նոր տոնածառի շուրջ աղմուկը, դժգոհություններն ու դրանց արձագանքները չեն դադարում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության, «Առաքելություն» կուսակցության անդամ Դավիթ Խաչատրյանը որոշ մանրամասներ է հրապարակել տոնածառի չափերի, գումարի ու հին տոնածառի համար կատարվող ծախսերի…

Գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության խնայված միջոցներից

Գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության խնայված միջոցներից

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հանրապետության հարապարակի գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության խնայված միջոցներից: Երևանի քաղաքապետարանի բյուջեից 71 մլն դրամ կամ մոտ 150,000 դոլար է…

Արթուր Մեսչյանն իր սենյակի առաստաղին փակցրել է Երևանի հատակագիծը

Արթուր Մեսչյանն իր սենյակի առաստաղին փակցրել է Երևանի հատակագիծը

Հոկտեմբերի 21-ին Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանը քրտնաջան աշխատում է՝ օրական 10-12 ժամ։ Նա իր առանձնասենյակի առաստաղին փակցրել է Երևանի հատակագիծը, այնպես որ, յուրաքանչյուր այցելու, երբ հայացքն առաստաղին հառի, Երևանի քարտեզը տեսնի։ Թերևս այն մտայնությամբ, որ իրենից «վերև»…

Այս տարի Երևանի գլխավոր տոնածառը նորն է լինելու

Այս տարի Երևանի գլխավոր տոնածառը նորն է լինելու

Այս տարի Երևանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը նորն է լինելու: Այս պահին հրապարակում ընթանում են նոր տոնածառի տեղադրման աշխատանքները, որը համակարգում են ռուսական ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ հենց բերել են տոնածառը: Կազմակերպության ռուս ներկայացուցիչները նշել են, որ նոր տոնածառն…

Երևանի քաղաքապետն ընդունելության օր կունենա

Երևանի քաղաքապետն ընդունելության օր կունենա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար ընդունելության օրեր կկազմակերպի քաղաքապետարանում: Քաղաքացիների առաջիկա ընդունելությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։00-16։00: Ընդունելության համար կարելի է գրանցվել՝ զանգելով (011) 51-42-72 հեռախոսահամարով, հղելով նամակ Երևան-0015, Արգիշտիի փող.…

«Իմ քայլից» Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից

«Իմ քայլից» Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից

Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից: Նա «Իմ քայլը» դաշինքից է: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 27-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում: Արամ Մանուկյանի տեղն ավագանիում կզբաղեցնի «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից հաջորդ թեկնածու…

Երևանը 47.6 մլն դրամանոց գույք նվեր կստանա

Երևանը 47.6 մլն դրամանոց գույք նվեր կստանա

«Երևան 2800» մշակութային հիմնադրամը Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար ձեռքբերված ավելի քան 47.46 մլն դրամ արժողությամբ գույքը կնվիրաբերի Երևանի քաղաքապետարանին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Ավագանու նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում: «Երևան…