վա
«Կողմ ենք, որ թալանվածը վերադարձնեն պետությանը, բայց չի կարելի դա անել կասկածելի իրավական գործիքներով, որոնք հետագայում կուղղվեն քո երկրի դեմ». Գևորգ Պետրոսյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մեղադրանքի ապացուցման բեռը մեղադրյալի վրա դնելու հայեցակարգին, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելու մասին նախագիծը դեռ պարզ չէ,…
Հոգեհանգստի ծառայություններ մատուցող անհատ ձեռներեցը պետությանը պատճառել է 4.5 մլն դրամի վնաս
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում ՀՀ քր օր-ի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է պաշտոնական կեղծիք կամ անփութություն ցուցաբերելու…
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել․ «Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019թ-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները…
Լեզվի կոմիտեն հորդորում է հրապարակների և փողոցների անվանումները կիրառել հայոց լեզվի կանոններին համապատասխանող հոլովով
Լեզվի կոմիտեն հորդորում է հրապարակների և փողոցների անվանումները կիրառել հայոց լեզվի կանոններին համապատասխանող հոլովով։ «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչպե՛ս պետք է գրել կամ արտասանել փողոցների և հրապարակների անվանումները։ Երբ փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների լրացումներն ածական են, ամեն…
Բիզնեսը հնարավոր կլինի գրանցել նաև հաշվապահական գրասենյակներում
ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել բիզնեսի գրանցման գործընթացի մատչելիությանն ուղղված նախագիծ: Դրանով առաջարկվում է իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և…
Ֆերմերներին կսովորեցնեն պայքարել լոլիկի ցեցի դեմ. Բերքի 80% կորուստը կկանխվի
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի համալիր միջոցառումների նախագիծ: Նպատակը ցեցի դեմ պայքարի ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատումն է,…
«Հայինկասացիայի» պահոցից $20,000 են հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պետը ՀՀ ոստիկանության…
$5 մլն-ի ներդրում է կատարվել Լոռիում ջրի գործարան ստեղծելու նպատակով
Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է $5 մլն-ի ներդրում կատարել՝ ջրի արտադրության գործարան հիմնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը նշել է, որ Լոռու մարզում…
Ղազախստանի նոր նախագահն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը: Նա Սահմանադրության վրա երդվել է հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին: Երդման արարողությունից հետո Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրատ Մամին հայտարարել է նախագահի լիազրությունները Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից Սենատի ղեկավար…
Ամենա