ական

«Ադրբեջանական բանակի ակտիվացումը Հայաստանի սահմանում ադրբեջանցիներին արժեցել է 2 դիրքի կորուստ»․ Հրանուշ Խառատյան

«Ադրբեջանական բանակի ակտիվացումը Հայաստանի սահմանում ադրբեջանցիներին արժեցել է 2 դիրքի կորուստ»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանին կատարվող իրադարձություններին․ «Ըստ ոչ պաշտոնական լուրերի Ադրբեջանի զինծառայողների ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձը, ետ շպրտվելուց հետո դրան հետևած կրակահերթերով ադրբեջանական…

Վրաստանի նախագահ․ «Հույս ունենք՝ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության վերականգնման համար»

Վրաստանի նախագահ․ «Հույս ունենք՝ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության վերականգնման համար»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերաբերյալ՝ հույս է հայտնելով, որ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ և խաղաղ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի խուսափել իրավիճակի հետագա էսկալիացիայից։ «Այսօր, երբ…

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտերը հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտերը հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը փոխանցել…

Երևանում և Կոտայքի մարզում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և Կոտայքի մարզում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 33/1, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացի փ.…

Արցախի նախագահի խոսնակ․ «Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշում «թև ու թիկունք» դառնալ»

Արցախի նախագահի խոսնակ․ «Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշում «թև ու թիկունք» դառնալ»

Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշի խրամատներում «թև ու թիկունք» դառնալու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ…

ՊՆ. Ադրբեջանը 82 ու 120 մմ-անոց ականանետերից 10 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ

ՊՆ. Ադրբեջանը 82 ու 120 մմ-անոց ականանետերից 10 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ են արձակել Չինարիի ուղղությամբ։ Այս մասին իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Տուժածներ չկան»,- նշել է նա։ Րոպեներ անց Ստեփանյանը թարմացրել է գրառումը՝ նշելով, որ ադրբեջանցիները նաև 120 մմ-անոց ականանետից 3…

ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար

ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է «Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար և անհանգստացած ենք հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրմամբ: Անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան,…

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցով ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցով ՀԱՊԿ արտահերթ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար հուլիսի 13-ին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ՀԱՊԿ մամուլի քարտուղար…

Տավուշում 3 պայմանագրային զինծառայող թեթև վիրավորում է ստացել

Տավուշում 3 պայմանագրային զինծառայող թեթև վիրավորում է ստացել

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային 3 զինծառայող է վիրավորվել, գրում է ՊանԱրմենիան-ը։ «Բեկորային թեթև վնասվածքներ են ստացել, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է նա: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Տավուշում՝…

ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է սահմանին իրավիճակը

ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է սահմանին իրավիճակը

Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ տեղեկացնելով նրան Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գործողությունների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին…