
Թուրքիա


Թուրքիայի իշխող կուսակցությունը նախագահական ընտրություններին առաջադրել է Էրդողանի թեկնածությունը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ հավաքելով անհրաժեշտ ստորագրությունները, պաշտոնապես որոշում է կայացրել հունիսի 24-ին կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններում կուսակցության անունից գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։…

Թուրքիայում չորս ընդդիմադիր կուսակցություններ կմիավորվեն ընդդեմ Էրդողանի
Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով: Ինչպես հաղորդում է թուրքական լրատվամիջոցները՝ դաշինք կազմած կուսակցություններն են գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ»…

Իրանը 2 հետախուզական ԱԹՍ է ներկայացրել Թուրքիայում անցկացվող ավիացուցահանդեսում
Ապրիլի 25-ին Իրանը Թուրքիայում անցկացվող Eurasia-2018 ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրել է 2 հետախուզական անօդաչու՝ «Յասիրը» և «Բինան»։ Ավիացուցահանդեսին Իրանից մասնակցում են ինչպես պաշտպանության նախարարությանը պատկանող ընկերություններ, այնպես էլ՝ մասնավոր։ Eurasia-2018 ավիացուցահանդեսը…

Թուրքիայում ձերբակալել են «Իսլամական պետության»՝ Դեր Զոր նահանգի «հրամանատարին»
Ապրիլի 27-ին Թուրքիայի Իզմիր նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի Դեր Զոր նահանգի «հրամանատարին»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:…

Ռուսաստանն սկսել է C-400-ի արտադրությունը Թուրքիայի համար
Ռուսաստանը սկսել է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար: Այդ մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը: Փոխանցում է ՌիաՆովոստին։ «Մենք ձեռնամուխ ենք եղել (Թուրքիային C-400-ի մատակարարման) պարտավորագրի կատարմանը։ Ամեն բան վաղօրոք…

Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ի Դաշնային պահուստից
Թուրքիայի Կենտրոնական բանկը 2017թ․-ի ընթացքում ԱՄՆ-ի Դաշնային պահուստից հանել է հանրապետության ոսկու ամբողջ պաշարը, որտեղ այն պահ էր տրված: Այս մասին գրված է Hürriyet թերթում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մասնավորապես նշված է, որ ԱՄՆ-ում պահվող ոսկու ձուլակտորների քանակի կրճատման որոշումն…

Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն․ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայում 2018թ․-ի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության…

Թուրքական ԶՈւ-ն գնդակոծում է Իրաքի սահմանամերձ գյուղերը
Թուրքական ուժերը գնդակոծում են սահմանամերձ գյուղերը: Այս մասին ամենաշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Թուրքական ուժերը Իրաք չեն մտել, սակայն ռմբակոծությունների մասին տեղեկությունները ստույգ են»,- հայտարարել…

Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Չինաստան մեկնող անձանց հեռախոսների և համակարգիչների ինֆորմացիան կարող է կրկնօրինակվել
Հոլանդիայի արտգործնախարարությունը Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Չինաստան մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր վտանգի մասին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր-ը: Նշված երկրներ մուտք գործելիս քաղաքացիների մոտ եղած հեռախոսների և համակարգիչների ինֆորմացիան կարող է կրկնօրինակվել և փոխանցվել երրորդ անձանց:…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

ԱԶՆԱՎՈՒՐԸ Ազնավուրի մասին
