ե
Դանիել Իոաննիսյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշանակել է Հանրային խորհրդի անդամ: Կառավարությունը դեկտեմբերի 12 նիստում նման որոշում է կայացրել: Որոշումը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
YouTube-ը այսուհետ կջնջի անուղղակի սպառնալիք և վիրավորանք պարունակող տեսանյութերը
YouTube տեսահոլդինգն իր բլոգի միջոցով հայտարարել է իր քաղաքականության նորամուծությունների մասին, որի համաձայն այժմ ծառայությունը կսկսի հեռացնել ոչ միայն ուղիղ, այլ նաև քողարկված կամ անուղղակի սպառնալիքներով տեսանյութերը: Խոսքը նաև այն բովանդակության մասին է, որը բռնության իմիտացիա է պարունակում մարդու…
Այսօր մեկնարկում է Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնը
Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում: Փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 12-21-ը: Այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։ «Այժմ Ճապոնիայում բուռն զարգացում է ապրում ֆիլմարտադրությունը,…
Մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը. Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրվել է հուշագիր
Դեկտեմբերի 14-ին մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ։ Փառատոնի մեկնարկի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության‚…
Դավիթ Տոնոյանը զինակոչիկներին հորդորում է մինչև տարեվերջ վերադառնալ արտերկրից և զինվորական հաշվառման կանգնել
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման, քանի որ 2019-ի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, ըստ որի՝ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձող երիտասարդները…
Բացահայտվել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ձեռք…
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Դեկտեմբերի 11-ին՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Ոչ նյութական մշակութային ժառանգության…
Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել է նոր դրվագներով և երրորդ անգամ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով երկու դատական նիստ է նշանակվել՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, որոնք…
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԳՄՍՆ կայք էջում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրով իրականացվում է «Կենդանի նկար» ծրագիրը, որի նպատակն…
Ամենա