դի
Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում…
Դանիել Իոաննիսյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշանակել է Հանրային խորհրդի անդամ: Կառավարությունը դեկտեմբերի 12 նիստում նման որոշում է կայացրել: Որոշումը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել է նոր դրվագներով և երրորդ անգամ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով երկու դատական նիստ է նշանակվել՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, որոնք…
Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ
Արմեն Ավթանդիլյանը նշանակել պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և…
Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի ՀՀ
Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդի Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:…
Լիդիանը կարող է Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատն անդրադարձել է բրիտանական կայքում տեղ գտած Լիդիան-ի գործունեության մասին հաղորդագրությանը․ «Լիդիան Ինթերնեշընըլի բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը նշանակություն ունեցող…
Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ
Հայաստանի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25…
Ընդունվել է նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծը
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղությունների չվերթներով մեկնող անձանց: Համաձայն օրենքի այս նախագծի՝ վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություն բացող…
«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր՝ մայրաքաղաքում
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կիրականացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Այս տարի ծրագրում ընդգրկված են ՀՀ Լոռու մարզի մանկապատանեկան ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները` Վանաձորի «Հորովել»…
Ամենա