քրեական
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով…
Ոստիկանությունը հաղորդում է առանձնապես խոշոր չափերով` 4.590.000 դրամ արժողության 2700 գծամետր խողովակաշարի հափշտակության մասին (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք: Ըստ նախնական տվյալների`…
Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացնելու, թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքեր: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:…
Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առևանգելու հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել…
5.905 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել թեթև արդյունաբերության քոլեջում
«Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2019 թթ-ին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, նրանց անվամբ…
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ…
Չարաշահումներ են բացահայտվել Արթիկի հիմնական դպրոցում
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են. «Համագործակցելով…
Գլխավոր դատախազը դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու հարցով դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ
Գլխավոր դատախազը երկու միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհրդին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այս մասին ասել է դատախազության հանրային…
Վլադիմիր Գասպարյանի և նրա կնոջ առանձնատները, մեքենաները և հաշիվները կալանքի տակ են
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել: Հիշեցնենք, որ «Հետք»-ը 2018թ-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200…
Ամենա