ե

Կյանքից հեռացել է Իլ-76 և Իլ-96 ինքնաթիռների ստեղծող ռուս ավիակոնստրոկտոր Հենրիխ Նովոժիլովը

Կյանքից հեռացել է Իլ-76 և Իլ-96 ինքնաթիռների ստեղծող ռուս ավիակոնստրոկտոր Հենրիխ Նովոժիլովը

Ապրիլի 28-ին կյանքից հեռացել է խորհրդային և ռուս ավիակոնստրուկտոր Հենրիխ Նովոժիլովը, որը հայտնի է որպես Իլ-76 և Իլ-96 ինքնաթիռների մոդելների ստեղծող: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտորի մահվան պատճառը չի նշվում: Հայտնի է, որ նա 93 տարեկան էր: Նշենք, որ Նովոժիլովը 1970-2005թթ. ընթացքում եղել…

«Մեր բոլոր քաղաքացիների առողջությունը կարևոր է մեզ համար՝ անկախ նրանց կարգավիճակից»․ Արսեն Թորոսյան

«Մեր բոլոր քաղաքացիների առողջությունը կարևոր է մեզ համար՝ անկախ նրանց կարգավիճակից»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր բոլոր քաղաքացիների առողջությունը կարևոր է մեզ համար՝ անկախ նրանց կարգավիճակից։ 12 շտապօգնության մեքենա և 1 ռեանիմոբիլ տրամադրվեցին Քրեակատարողական ծառայությանը՝ բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով։ Հիշեցնեմ նաև,…

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018թ-ի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում…

Շրի Լանկայում արգելել են կրել դեմքը ծածկող հագուստ

Շրի Լանկայում արգելել են կրել դեմքը ծածկող հագուստ

Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրում արգելվում է կրել այնպիսի հագուստ, որով հնարավոր չի լինի նույնականացնել մարդու դեմքը։ Օրենքն ուժի մեջ է մտնում այսօրվանից։ Նախագահը ստորագել է նման օրենք՝ մարդկանց նոր պայթյուններից պաշտպանելու և երկրում տիրող իրավիճակը…

Դմիտրի Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵՏՄ միջպետական խորհրդի նիստին

Դմիտրի Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵՏՄ միջպետական խորհրդի նիստին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանում: Այս մասին, ինչպես հայտնում է Regnum-ը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն: Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու ինտեգրացիոն…

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում շինարարական աշխատանքները դադարեցվել են

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում շինարարական աշխատանքները դադարեցվել են

Արձագանքելով քաղաքացիների ահազանգին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Նշենք, որ այնտեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի` Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ,…

Հայաստանի ֆիլանտրոպները․ Մեկ բացիկ, մեկ բնակարան (տեսանյութ)

Հայաստանի ֆիլանտրոպները․ Մեկ բացիկ, մեկ բնակարան (տեսանյութ)

1988թ-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով Գյումրիում մինչ օրս հազարավոր մարդիկ բնակվում են ժամանակավոր կացարան-տնակներում։ Գյումրիում «Բարեգործական ջոկատը» իրականացրել է «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդները բացիկներ են վաճառել։ 2013թ-ից մինչ օրս հավաքված…

Ապրիլի 29-30 երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ապրիլի 29-30 երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների…

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 6 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։00-16։00 - Աբովյան փ. 29, 31, 33, 35, Իսահակյան փ. 22, 24, Կորյունի փ.…

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվում է ավանդական դարձած ծաղկահավաք

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվում է ավանդական դարձած ծաղկահավաք

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորական խմբի մասնակցությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացրել են ավանդական դարձած ծաղկահավաք: Աշխատանքները շարունակվելու են նաև վաղը՝ ապրիլի 28-ին: