
աջակցություն


ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին մոտ 887 մլն դրամ է փոխանցվել
Ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հաշվին մուտքագրվել է մոտ 887 մլն դրամ: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ կատարվել է 3382 մուտք։ Հաշվեհամարը բացվել էր մարտի 17-ին։

«Ազնավուր» հիմնադրամը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին
«Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19-ի դեմ պայքարին: Սերտ գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը ձեռք է բերել 5000 հատուկ դիմակ և 1000 պաշտպանիչ հանդերձանք բժիշկների և բուժաշխատողների համար։ Նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկ է մատակարարվել բուժհաստատություններին,…

ԵՄ-ն 183 մլն եվրո կհատկացնի Վրաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Եվրահանձնաժողովն ավելի քան 183 մլն եվրո կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Աջակցությունը կլինի Արևելյան գործընկերության երկրների (ՀՀ, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) համար նախատեսված օգնության շրջանակում, գրում է Civil.ge-ն։ Ապրիլի 8-ին հարևանության և ընդլայնման քաղաքականության…

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել գործազուրկ դարձած հայերին
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ջանքեր է գործադրում արտագնա աշխատանքի մեկնած և, ստեղծված իրավիճակի հետևանքով, գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ «Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected]…

136,000 դրամի աջակցություն կտրամադրվի միկրոձեռնարկություններին
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 10-րդ միջոցառմամբ Կառավարությունը կաջակցի 2020թ-ի հունվարի 1-ից հետո որպես միկրոձեռնարկություն հանդես եկող սուբյեկտներին, հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աջակցությունը տրամադրվելու է գործունեությունը պատշաճ կերպով փաստաթղթավորածներին։…

ԵՄ-ն 92 մլն եվրոյի չափով աջակցություն կտրամադրի Հայաստանին
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցությանը։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը։ Միջոցների մի մասը կուղղվի ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցելուն,…

Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Ապրիլի 7-ին ստորագրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեսյբուքյան էջը: Այն սահմանում է 2018թ-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Ըստ այդմ՝ Հայաստանին…

ԱՄՆ-ն ՀՀ-ին կորոնավիրուսի 2000 թեստ կուղարկի
ՀՀ-ն ԱՄՆ-ից կստանա կորոնավիրուսի 2000 թեստ։ Այս մասին հայտնում են Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատնից։ Նշվում են նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությունը $6 մլն է հատկացրել՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Իսկ միջոցները կտրամադրվեն…

Twitter-ի հիմնադիրն իր կարողության մոտ 30%-ը կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին
Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին $1 միլիարդ կհատկացնի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Այդ մասին նա գրել է իր միկրոբլոգում։ Դորսին նշել է, որ գումարը կկազմի նրա կարողության 28%-ը։ «Ես $1 միլիարդ եմ նվիրաբերում Square ընկերությունում իմ բաժնեմասից Start Small հիմնադրամին՝ COVID-19-ի դեմ համաշխարհային…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ
