
ե


Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակն է
Փետրվարի 19-ին նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Մեծն բանաստեղծի հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Ավետիք Իսահակյանի բնութագրմամբ «Թումանյանը եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների…

Արամ Առաջինը ժամանել է Հայաստան
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը փետրվարի 19-ի առավոտյան մեկնել է Հայաստան, ասվում է Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։ Արամ Առաջինը Հայաստանում կմնա 3 օր։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

«Ռոբերտ Քոչարյանի որդին գնել է «Կոնգրես» հյուրանոցը յուրացված գումարներով»․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայտնում է ՀՀ ԱԱԾ…

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է նոր նշանակում։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Գեմաֆին Գասպարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:

«Ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի». Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանգամայն ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք դեպի Հայաստանի ամենահարավային քաղաք՝ Մեղրի, որը սահմանակից է Իրանին: Մենք անցանք սահմանի ամբողջ 45 կմ երկայնքով և սա, թերևս, իմ ամենավառ ճանապարհորդությունն է վերջին մեկ տարվա…

«Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը ողջունում է մեր գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, մենք չենք վախենում հեղափոխական ծրագրեր ներդնել առողջապահությունում, քանի որ մեր առաջ խնդիր ենք դրել կորսված տասնյակ տարիները ետ բերել մի քանի տարում։ Քիչ առաջ նամակ ստացա Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն…

Երևանում առաջին անգամ անցկացվել է կանանց ֆուտբոլի 3x3 փառատոն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ, փետրվարի 16-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց 3x3 ֆուտբոլային փառատոն՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ: Իրենց կազմերում ունենալով 3-ական ֆուտբոլիստուհի՝ թիմերը պետք…

«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները
«Հովեր» պետական կամերային երգչախումբը փետրվարի 19-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ երգչախումբը կկատարի Ավանեսովի «Կանտատա I»…

«Մենաշնորհների դեմ պայքարը շարունակվում է». Դավիթ Սանասարյան
ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մամուլում հրապարակում եղավ, թե իբր մենք (ՊՎԾ) պետական մակարդակով բիզնես ենք խլում: Քանի որ ուսումնասիրությունը չի ավարտվել, ուստի մանրամասներ չենք կարող ներկայացնել։ Հ.Գ. Անկախ շահարկումներից` մենաշնորհների…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

ԵՊՀ․ «Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչերից և ինչպե՞ս»

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը՝ «Ջնդին»
