աղբատար

Քաղաքապետարանն աղբաման լվացող մեքենաներ, մետաղական աղբարկղեր և փոշեկուլ-մեքենաներ կգնի

Քաղաքապետարանն աղբաման լվացող մեքենաներ, մետաղական աղբարկղեր և փոշեկուլ-մեքենաներ կգնի

Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստում կքննարկի աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնելու նախագիծը։ Նշվում է, որ ավելացումն իրականացվելու է մի շարք ծառայությունների նվազեցման հաշվին. մասնավորապես՝ նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման…

Երևանի աղբահանությունն իրականացնող համայնքային հիմնարկը 50 աղբատար կունենա

Երևանի աղբահանությունն իրականացնող համայնքային հիմնարկը 50 աղբատար կունենա

Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշել է, որ այժմ մի շարք վարչական շրջաններում աղբահանության խնդիր կա, որովհետև այնտեղ «Սանիթեք»…

Քաղաքապետարանը 290,000 դրամ աշխատավարձով վարորդներ է փնտրում նոր աղբատարների համար

Քաղաքապետարանը 290,000 դրամ աշխատավարձով վարորդներ է փնտրում նոր աղբատարների համար

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին անհրաժեշտ են 290.000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատավարձով վարորդներ և բանվորներ՝ 200.000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատավարձով: Այլ պայմաններին ծանոթանալու և աշխատանքի անցնելու համար հարկավոր է զանգահարել 043 10 10 91 հեռախոսահամարին:

Աղբատար 2 մեքենա և 400 աղբարկղեր են հասել Երևան

Աղբատար 2 մեքենա և 400 աղբարկղեր են հասել Երևան

Երևան են հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը. շաբաթվա ընթացքում դրանք կսկսեն աշխատել։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության…

Առաջիկայում Երևանը ևս 20 աղբատար մեքենա կգնի

Առաջիկայում Երևանը ևս 20 աղբատար մեքենա կգնի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ առաջիկայում համայնքը ձեռք կբերի ևս առնվազն 20 աղբատար, հայտնել են քաղաքապետարանից: Քաղաքապետին զեկուցվել է, որ ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով…

Երևանի քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաներն արդեն աշխատում են

Երևանի քաղաքապետարանի գնած աղբատար մեքենաներն արդեն աշխատում են

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները մայիսի 22-ից սկսել են աշխատանքը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն այսօրվանից սկսում են աշխատանքները։ Այս մեքենաների աշխատանքի ծավալների…

Կառավարությունը թույլ է տալու Երևանին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով

Կառավարությունը թույլ է տալու Երևանին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվա կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» հարցը, որով կառավարությունը թույլ է տալու Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել…

Քաղաքապետարանն անընդհատ լցված աղբամաններով լուսանկարներ է ստանում

Քաղաքապետարանն անընդհատ լցված աղբամաններով լուսանկարներ է ստանում

Երևանի քաղաքապետարանն ընդունում է, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Այդ մասին ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: «Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ…

Մալաթիա փողոցի ջրանցքն աղբատարի է վերածվել

Մալաթիա փողոցի ջրանցքն աղբատարի է վերածվել

Լուսանկարում պատկերված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա փողոցով հոսող ջրանցքը: Այս փողոցով է հոսում Ստորին Հրազդան ջրանցքը, որը ոռոգելի ջուր է հասցնում Արմավիրի մարզի մի շարք համայնքների: Աղտոտված այս ջրով են ոռոգվում պտղատու շատ այգիներ և հողատարածքներ: Ոչ ոռոգելի ամիսներին ջրանցքի այս հատվածը…

Աղստև գետը ծառայում է որպես Տավուշի մարզի գլխավոր աղբատար

Աղստև գետը ծառայում է որպես Տավուշի մարզի գլխավոր աղբատար

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը սոցկայքի իր էջում ահազանգում է. «Աղստև գետը ծառայում է որպես Տավուշի մարզի գլխավոր աղբատար։ Մենք ինքներս ենք մեր ձեռքով հարամում մեր երկիրը։ Նման բազմաթիվ օրինակներ կան նաև ոչ բնապահպանական ոլորտներից։ Գրեթե ամեն ինչում կա հենց ժողովրդի մեղքը։ Աղքատությունն…